AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 27-01-2017



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2017-01-26 22:10:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1738, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱԽԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարություն
Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարություն
Խաչատուր Աբովյանի անվան հայկական Պետական մանկավարժական համալսարան

Կյանքի 92-րդ տարում իր մահկանացուն կնքեց մեր կերպարվեստի երեւելի դեմքերից մեկըՙ Հայաստանի ժողովրդական եւ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Զախար Ավագի Խաչատրյանը: Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնեց ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո վերադառնում է հայրենիք եւ 1946-ին ընդունվում Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որն ավարտել է 1948 թվականին: Շնորհաշատ երիտասարդը արդեն 1950 թվականին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, որը գերազանցությամբ ավարտեց 1956 թվականին: 1959-1962 թթ. աշխատել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում: 1962 թվականին վերադառնալով հայրենիք, նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետության մշակութային-հասարակական կյանքին: Մասնակցում հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունենում Պետերբուրգում, Ժնեւում, Մոսկվայում, Երեւանում, Էջմիածնում, արժանանում մրցանակների ու դիպլոմների:

Նրա սքանչելի կտավները, կատարված պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, աչքի են ընկնում գաղափարական նպատակաուղղվածությամբ, որոնք արտացոլում են հանրապետության առաջընթաց կյանքը:

1970-1992 թվականներին, այնուհետեւ 2012-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981-1994 թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնըՙ իր ողջ գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա մանկավարժների երիտասարդ սերնդին:

Նա իր հայրենիՙ Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի էր, Սանկտ-Պետերբուրգի պատերազմի նկարիչ վետերանների խորհրդի նախագան:

Զախար Խաչատրյանը պարգեւատրվել է Հայրենական պատերազմի առաջին եւ երկրորդ աստիճանի եւ կարմիր աստղ շքանշանով, արժանացել պետական բազմաթիվ պարգեւների, միջազգային մրցանակների:

Հայրենասերի, իսկական քաղաքացու եւ մեծաշնորհ արվեստագետի հիշատակը վառ կմնա իր մտերիմների եւ գործընկերների սրտում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.