AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 01:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1973, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁԴ

Հ. Ա.

Միակ բանաստեղծն էր, որի քերթվածները մեր թերթը հյուրընկալում էր բացառության կարգով: Պատճառը ոչ թե հեղինակի ուսանողական ընկերս լինելն էր (ուսանողական ընկերներիցս շատերն են գրող դարձել, ոմանքՙ վավերակա՛ն գրողներ), ոչ էլ նրա համառ, ես կասեիՙ ահաբեկող պնդումներից ունեցածս վախը, այլՙ մեր առօրյա, իրական կյանքի հեւքը, հակասությունները, գռեհկություններն անգամ մերկապարանոց, անարվեստ արվեստով ներկայացնելու, պատկերելու կարողությունը, որը տեղ-տեղ փայլատակում էր տաղանդի շքեղ առկայծումներով, ինչը առավել հարիր է ոչ գրական մամուլի ներկայացուցիչ «Ազգ»ի համար:

Այսուհանդերձ, ասեմ անկեղծորեն, իր գրածներից շատերը չեմ ընդունել: Թե՛ «Քրոնիկոն» (1996), թե՛ «Նոր քրոնիկոն» (2007) ժողովածուները ինձ նվիրելիս ասել եմ նույնը, կամ գրեթե նույնըՙ երբ դրանք ընթերցելու համար ընդամենը մեկ շաբաթվա պայմանաժամ տալուց եւ միայն տպավորությունս (նախապես զգուշացնում էրՙ կարծիք չի՛ք) արտահայտելու արտոնությունը, ներկայանում էր ճիշտ օրին ու ժամին: «Դավիթ, ասում էի, եթե ես լինեի գրքիդ խմբագիրը, առնվազն 50 տոկոսը կթափեի, գրքիցդ նախ կվռնդեի չպատճառաբանված նատուրալիստական, գռեհիկ, երբեմն հայհոյախառն գրությունները, որից հետո կմնար որձոտ, կրքոտ բայց մաքուր կեսը»: Նախապես գիտեի պատասխանըՙ «ինձ ոչ ոք չի կարող խմբագրել, սրբագրել, կրճատել»: Իրավ էր, ոչ ոքի չէր թողնի մոտ գալ գրքին: Եվ արդեն, խոսքը մեր մեջ, ո՞վ, ո՞ր խմբագիրը գլուխը կդներ նրա գիրքը խմբագրելու թրի տակ:

Հակառակ 70-ականների մեր բոհեմական սերնդին պատկանելուն, ճշգրիտ էր, ներքին կարգապահությամբ, բառի իմաստի խորքերը թափանցելու հմտությամբ, բացառիկ անկեղծությամբ: Օժտված բանաստեղծն էր նա, կրքոտ եւ խիստ անմիջական, որի լավագույն քերթվածները վկայությունն են իր ժամանակի թավալումների եւ տվայտանքների:

Անակնկալորեն հեռացավ կյանքից, 72 տարեկանին. միշտ պիտի հիշենք նրան, կարդանք նրան:

Ութտողանի տագնապներ

***

Հայրենիք ենք այս հողը անվանել

կիսակախյալ կամ կիսաանկախ.-

եթե միջից այդ «կիսան» էլ հանենքՙ

ավելի շատ կախյալ, քան թեՙ անկախ:

Սա իմ երկիրն է- փոքըր, անհարմար,

որ հազիվ ութ տող է տեղավորում...

- Իսկ ութ տողից շատ գրելու համար

ոտքդ պիտ երկարեսՙ թշնամո՜ւ հողո՛ւմ:

***

Ես գրում եմ, որպեսզի ազատվեմ ինքս ինձնից,

- քանզի երբ Տերը հոգվույս մեջ տոչոր

սերմեր է գցում, որ հացը ձեզ հանձնեմ,

իսկ ինձ պահեմ լոկ հա՛րդն ու մղե՜ղը չորՙ

այնժամ թվում էՙ կյանք եմ վերադառնում,

եւ աշխարհն էլ աչքիս դառնում է ընդունելի,

եւ գրամոլը նույնիսկ, որ նույն ստերջն է էլի-

աչքիս... բանաստեղծի կերպարա՜նք է առնո՛ւմ:

***

Ես մեղադրյալ չեղա, չեղա դատավոր,

չեղա պետական մեղադրողՙ դատախազ,

բայց ամենը, ինչ տեսա օրավուր-

օրավուր քաշեց իմ սրտին մի խազ,-

եւ եթե եղա- եղա լոկ վկա,

եւ վկայեցի իմ տողերում կյանքը...

- Որ վայելեց վերը հիշված տականքը,

իսկ վարումՙ ինձ գրեց կյանքի ընթերակա:

***

Քո տարիքում չկային արդեն ոչ Չարենցը,

ոչ Մեծարենցը,

ոչ Վարուժանը, եւ ոչ էլՙ Սիամանթոն,

եւ ոչ նույնիսկ Թումանյանը, Մեծը,

եւ ապրում էր լոկ Իսահակյանը, ով ընկել էր մանթո,

որովհետեւ վերջին քսան սովետատարում

ոչինչ չգրեց- յուր գրչին արժանի...

- Էլ ի՞նչ ես բողոքում ինքդ քեզանից:

- Ե՛վ գրում ես կարգին, ե՛ւ դեռՙ մենակատարում:

***

Հողը բառերով չեն պահում:

- Հողը բահելով են պահում,

հողը հերկելով են պահում,

հողը սերմելով են պահում,

հողը ջրելով են պահում,

հողը բրելով են պահում,

հողը կառչելով են պահում,-

մեջը հանգչելո՜վ են պահո՛ւմ:

***

Դու, որ վատ խոսքեր չխնայեցիր-

ես քեզնից լա՜վ գիտեմ իմ երկրի վատը,

որովհետեւ որ կողմը նայեցի-

տեսա, որ վատը ավելի շատ է,

բայց դու, որ դառել ես վատի բլբուլ

եւ իմ վատը իմ աչքն ես կոխում-

եւ Ամերիկան սեպում ռահաթ-լոխում,-

ո՞վ ես դու. քամուց քշված սարի սմբո՛ւլ:

Բանաստեղծի տենչանքը

Անմահություն չեմ ուզում-
ես երկար կյանք եմ ուզում,

ես երկար կյանք չեմ ուզում-
ես ուրախ կյանք եմ ուզում,

ես ուրախ կյանք չեմ ուզում-
ես առողջ կյանք եմ ուզում,

ես առողջ կյանք չեմ ուզում-
ես լեցուն կյանք եմ ուզում,

ես լեցուն կյանք չեմ ուզում-
ես խոհուն կյանք եմ ուզում,

ես խոհուն կյանք չեմ ուզում-
իմաստուն կյանք եմ ուզում,

իմաստուն կյանք չեմ ուզում-
ավարտուն կյանք եմ ուզում,

ու ետմահո՛ւ իմ կյանքում-
անմահությո՜ւն եմ ուզում*:

* P.S. Խ՛եղճ ցանկություն բավականին, - Բայց մարդկայի՜ն, բայց մարդկայի՜ն...

Ե. ՉԱՐԵՆՑ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.