AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 01:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1668, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՙ ԳՐԱՊԱԼԱՏԻ ՏԵՂՈՒՄ

Նաիր ՅԱՆ

ՀՀ մշակույթի նախարարը փետրվարի 15-ին, ժամը 12:30-ին, մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար - գլխավոր ռեժիսոր Ժիրայր Դադասյանին ժամադրել էր Հայաստանի ազգային գրապալատի դիմաց: Մուտքի առաջ Արմեն Ամիրյանն անակնկալ մատուցեց Ժիրայր Դադասյանինՙ նրան հանձնելով կարմիր ժապավենով զարդարված մի մեծ բանալի. «Շնորհավորում եմ. մնջախաղի թատրոնը սեփական տարածք ունի եւ կարող է իր հարկի տակ ստեղծագործել, ունենալ դահլիճ, հանդերձարան, հանգստի անկյուն, ճեմասրահ, հարդարասենյակներ, փորձասենյակ ու այն ամենն, ինչն անհրաժեշտ է թատրոնին»:

Բանալին հանձնելուց հետո բոլորը բարձրացան գրապալատ, ու նախարարը Ժիրայր Դադասյանին ցույց տվեց այն տարածքը, որը ՀՀ նախագահի հրամանագրով հանձնվել է մնջախաղի պետական թատրոնին: Արմեն Ամիրյանը դեռ նախորդ տարեվերջին էր տեղեկացրել, որ վերակազմավորումների արդյունքում գրապալատը միացվել է Հայաստանի ազգային գրադարանին: Տեղափոխման աշխատանքներն ընթացքի մեջ են: Գրապալատի աշխատակիցները նախարարի ներկայությամբ բողոքի ու դժգոհության ալիք բարձրացրին. «Իսկ ի՞նչ է լինելու մեզ հետ, երկուշաբթի օրվանից մեզ ի՞նչ է սպասվում, որտե՞ղ ենք աշխատելու»: Արմեն Ամիրյանը վստահեցրեց, որ ոչ մի աշխատակից դրսում չի հայտնվի. ամբողջ գրապալատն աշխատակիցներով հանդերձՙ կտեղափոխվի ազգային գրադարան, որտեղ կսկսվեն տպագիր նյութի թվայնացման աշխատանքները: Գրապալատը կգործիՙ որպես առանձին ստորաբաժանում, իսկ նախկին տարածքը կօգտագործի մնջախաղի թատրոնը: Նախարարը նշեց, որ պետությունը զգալի ներդրումներ է անելու, որպեսզի շենքը համապատասխանեցվի թատրոնի պահանջներին: Առաջիկայում կկազմվի նախահաշիվ, ճարտարապետի հետ նախագիծ կմշակվի, եւ հենց այս տարվանից շինարարական աշխատանքները կսկսվեն: Առայժմ պարզ չէ, թե խոսքն ինչ չափի գումարի մասին է: Արմեն Ամիրյանը վստահ է, որ ներդրումներն արդարացված են լինելու. մնջախաղի թատրոնը կդառնա կարեւորագույն կենտրոն եւ իր խաղացանկով, գործունեությամբ կգրավի ոչ միայն հայ հանդիսատեսին, այլեւ օտարերկրացիներին, քանի որ այս ժանրը շրջանցում է լեզվական խոչընդոտները:

Ժիրայր Դադասյանն ու մնջախաղի թատրոնի դերասաններն ուղղակի ցնծում էինՙ չհավատալով հրաշքին. նրանք հասցե ունեն, այլեւս չեն դեգերելու տեղից տեղ, այլ մարդավարի աշխատելու, ստեղծագործելու են: «Վստահեցնում եմՙ Արմեն Ամիրյանը հաջորդ անակնկալի համար նոր հասցեով է գալուՙ մնջախաղի պետական թատրոն: Վերջին քսան տարում այս թատրոնը ես եմ ղեկավարում ու այդ ամբողջ ընթացքում պարբերաբար բարձրաձայնել եմ սեփական տանիք ունենալու անհրաժեշտության մասին, ինձնից առաջ եւս քսաներեք տարի շենքի հարցն առկա է եղել: Անհավանական է. ընդամենը երկու ամսում խնդիրը լուծվեց: Խոստանում եմ շատ կարճ ժամանակում անակնկալներ մատուցել բոլորիդ: Իսկ ամենամեծ անակնկալը կլինի թատրոնի բացման ժամանակ: Սա գրապալատիՙ պատմական նշանակության շենքն է, հետեւաբար գիրք-գրականության էներգետիկան զգացվում է: Մեր առաջին ներկայացումը խորհրդանշաբար գրքի թեմայով կլինի, իսկ գրապալատի աշխատակիցները յուրաքանչյուր ներկայացմանը հատուկ հրավիրված կլինեն»,- ուրախությունն ու հրճվանքը չզսպելովՙ ասաց Ժիրայր Դադասյանը :

Կախված շինարարական աշխատանքների ընթացքիցՙ մնջախաղի թատրոնը նոր հասցեում կբացվի ամենաուշը հաջորդ տարի: Այստեղ կգործի նա- երիտասարդական ստուդիա, կտեղակայվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի գրասենյակը: Մնում է, որ գրապալատի ճատագիրն էլ լավ դասավորվի, աշխատակիցները գոհ մնան ստեղծված իրավիճակից ու իրենց նոր աշխատավայրից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.