AZG Daily #7, 24-02-2017

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 01:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1537, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ ՈՒՆԿՆԴՐԵՑԻՆ ՆԱԵՎ ԲԵՌԼԻՆՈՒՄ

ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բեռլինում գործող «Գայա Ռոյալ» ընկերությունը, որ զբաղվում է տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ, ականջալուր լինելով բեռլինահայերի խնդրանքներին` երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին Շվեյցարիայի ելույթից հետո հրավիրեց Բեռլին (երգիչ Արտակ Կիրակոսյանի եւ նրա տիկնոջ` Գայանե Խաչատրյանի ջանքերով): Այստեղ սիրված երգիչը ելույթ ունեցավ փետրվարի 10-ին «Luisenkirche» եկեղեցում, որտեղ եւ տեղի են ունենում հայկական համայնքի մեծամասշտաբ միջոցառումները եւ պատարագները: Այս համերգին նույնպես Հախվերդյանին նվագակցում էին թավջութակահար Լեւոն Առաքելյանն ու ակորդեոնահար Գեւորգ Մովսիսյանը:

Հրավերով համերգին ներկա էին Գերմանահայոց հոգեւոր առաջնորդ` Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, հոգեւոր հովիվ Գնել քահանա Գաբրիելյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, մի շարք մտավորականներ, գերմանացիներ եւ բազմաթիվ գերմանահայեր:

«Իհարկե, ափսոս կլիներ Հախվերդյանի Եվրոպայում գտնվելու առիթը բաց թողնել: Այդ պատճառով մենք չէինք կարող թե հայերի եւ թե գերմանացիների, ովքեր արդեն շփվել են մեր մշակույթի հետ ու ճանաչում են Հախվերդյանի երգարվեստը, խնդրանքն անտեսել: Շատ ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում` ընդամենը մի քանի օրվա ընթացքում, կարողացանք կազմակերպել միջոցառումը»,- մեզ հետ զրույցում նշեց «Գայա Ռոյալ» ընկերության ղեկավար Գայանե Խաչատրյանը :

Բեռլինի հայկական համայնքի մի շարք անդամներ դիմելով կազմակերպությանը` ցանկություն էին հայտնել երգչի հետ զրուցելու, շփվելու առիթ ստեղծել: Այդ հանդիպումը Ռուբեն Հախվերդյանի եւ Լեւոն Առաքելյանի հետ տեղի ունեցավ համերգի նախորդ օրը` փետրվարի 9-ին, Բեռլինի հայկական համայնքներից մեկի սրահում: Հավաքվածները արվեստագետին ուղղեցին իրենց հետաքրքրող բազմաբնույթ հարցեր` նրա կենսագրությանը վերաբերող, ստեղծագործությանը, առօրյային, հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, հետագա անելիքներին եւ այլն: Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաեւ համերգից անմիջապես հետո, երբ եկեղեցու դահլիճում մնացածները դժվարանում էին լքել հախվերդյանական միջավայրը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.