AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 21:08:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1605, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՊԱՏՎՈ ԼԵԳԵՈՆԻ ՇՔԱՆՇԱՆ

Հ. Ծ.

Նյու Յորքի հայտնի Կառնեգի ընկերության նախագահ Վարդան Գրիգորյանին վերջերս շնորհվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետի շքանշան առ ի գնահատանք ամերիկա-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման եւ Ամերիկայում ֆրանսիական մշակույթի եւ լեզվի տարածման ասպարեզում իր գործադրած երկարամյա ջանքերի:

Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802-ին սահմանված շքանշանը Գրիգորյանին է հանձնել Ամերիկայում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն , նշելով որ Գրիգորյանը տեսլականի տեր, տիպար անձնավորություն է, ում համար կրթությունն ու գիտելիքը հիմնական ազդակներն են աշխարհում խաղաղություն եւ իրարհասկացողություն հաստատելու:

Իր հերթին Գրիգորյանը ասել է, որ Ֆրանսիային եւ ֆրանսիական մշակույթին շատ բան է պարտական, որովհետեւ սկսած Բեյրութում ուսանած տարիներիցՙ լուսավորության ժամանակաշրջանի գաղափարներն ու ֆրանսիական հեղափոխության խորհրդանշանները միշտ էլ ներշնչման աղբյուր են հանդիսացել իր համար:

Վարդան Գրիգորյանը, որ նախկինում եղել էր Նյու Յորքի հանրային գրադարանի, եւ այնուհետեւ Բրաուն համալսարանի նախագահը, 1986-ին արժանացել էր արվեստի եւ գրականության գծով ֆրանսիական պատվավոր շքանշանին, իր ակադեմիական մակարդակի նշանակալի հրատարակումների համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.