AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 21:08:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1673, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, ԹԱՐԳՄԱՆԻՉ ԵՎ ՌԱԿ ԱՆԴԱՄ ԱՐԱ ԱՐԹՅԱՆԻ 65-ԱՄՅԱԿԸ

ՀՈՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու

Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում 2017թ. մարտի 1-ին, գարնան գալստյան գեղեցիկ տոնը համընկավ ՌԱԿ անդամ, գյումրեցի բանաստեղծ, գրականագետ եւ թարգմանիչ Արա Արթյանի ծննդյան 65 -ամյակի հետՙ կազմակերպված գրչակից ընկերների կողմից, որին մասնակցում էին մարզի գրողները, մարզային եւ քաղաքային իշխանությունների, մշակույթի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գրականագետներ, ուսանողներ, ընթերցող շրջանակների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը մասնակցում եւ շնորհավորական խոսքով հանդես եկավ նաեւ ՌԱԿ Շիրակի մարզային կազմակերպության պատասխանատու Հովիկ Կարապետյանը, ով բարձր գնահատեց իր կուսակից ընկերոջըՙ որպես բանաստեղծ, գրականագետ եւ թարգմանիչ, մարդ, քաղաքացի եւ հայրենասեր մտավորական, կուսակցական ակտիվիստ:

Սիրված բանաստեղծն արժանացավ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալին, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, «Շիրակ» հայրենակցական միություն ՀԿ-ի նախագահ Վարազդատ Ավոյանի պատվոգրերին, իսկ ՌԱԿ-ի կողմից հոբելյարին հանձնվեց Պարույր Սեւակի եւ Կոմիտասի պատկերներով հուշանվեր-փորագրությունՙ «Անլռելի զանգակատուն» պոեմի մոտիվներով:

Շնորհավորանքները ընդմիջվում էին Արա Արթյանի գործերի ընթերցումովՙ հեղինակի եւ գրչեղբայրների կողմից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.