AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 10-03-2017



Տեղադրվել է` 2017-03-09 19:11:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1851, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ» ՑՈՒՑԱՍՐԱՀԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄՈՒՏՔԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Գարունը, մանավադ այսպիսի դժվարին ձմեռվանից հետո, ավելի սպասված է լինում: Ընդամենը մի քանի օր առաջ թվում էրՙ ձմեռը մոռացել է, որ հրաժեշտ տալու ժամանակն է, որ ավարտվել են իր օրերն ու օրենքները: Իսկ գարունը կյանքի վերարթնացումի ամենաիրական նշանն է, դրա անընդհատականության առհավատչյան, եւ ոչինչ ավելի գեղեցիկ չէ, քան բողբոջակալող ծառն ու նորածիլ խոտն այս օրերին: Կյանքը վերստին նորոգելուց բացի այն ազդում է մարդկանց տրամադրության ու հոգեվիճակի վրա:

Զարթոնքային այս ընդհանուր մթնոլորտի մեջ առանձնացող է կինըՙ որպես խորհրդանիշ- կերպար, ասոցացվող կյանքի շարունակականության գաղափարին: Այնպես որ, պատահական չէՙ գարնան սկիզբը կանանց տոնի հետ համընկնելը: Այդ առիթով ահա «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը գեղեցիկ անակնկալ մատուցեց արվեստասերներին, գարնան հենց առաջին օրերինՙ թարմ տրամադրություն բերելով սրահՙ նկարների ու քանդակների գեղեցիկ մի հավաքածույով, որի կենտրոնում կինն էՙ հակասական ու խորհրդավոր թվացող բնույթով: 29 արվեստագետ (Էդուարդ Իսաբեկյան, Գարեգին Դավթյան, Գետիկ Բաղդասարյան, Արամ Իսաբեկյան, Խաչիկ Աբրահամյան, Յուրա Հարությունյան, Մայիս Մխիթարյան, Վլադիմիր Աբրահամյան, Գագիկ Բադալյան, Գայ Ղազանչյան, Հրանտ Միրզոյան)` մեկական աշխատանքով, որոնցից յոթը քանդակ, մնացածը գեղանկարՙ ոճային բազմազանությամբ, կանացի կերպարի մեկնաբանության ամենատարբեր ասպեկտներով հանդերձ, ստեղծել էին ամբողջական, գեղեցիկ մթնոլորտ: Յուրաքանչյուր գործ կանացի էության մի շերտի բացահայտում էրՙ ֆիզիկական գեղեցկությունից մինչեւ նկարչի համար գուցե միայն տեսանելի կամ ցանկալի հատկանիշներ: Պարզ պատահականությամբ, գրեթե բոլոր հեղինակները տղամարդիկ էին: Այս համատեքստում հետաքրքրական էին կին նկարիչներիՙ Լիլիթ Սողոմոնյանի եւ Մարիամ Մուղդուսյանի մեկնաբանությունները, որոնց աշխատանքներում առաջնային պլանում գույնն էրՙ դեղինի ու կանաչի խոսուն առավելությամբ:

Դրսումՙ քաղաքի փողոցներում, ձնհալ էր, ցուցասրահի ներսումՙ մարդկանց հոգիներում էր ձնհալը: Այս ցուցասրահում միշտ ջերմություն կա, Էդուարդ Իսաբեկյանի վառ անհատականությունից ու նրա նկարների տաք գույներից եկող ջերմություն:

Կազմակերպիչներըՙ «Իսաբեկյան ցուցասրահը», «Հայ նկարիչների կենտրոնը» եւ «Հայ կերպարվեստի հիմնադրամը» տոնական տրամադրություն ստեղծեցինՙ բազմակերպ, բազմատեսակ, բազմագույն ու բազմածավալ ցուցահանդեսով, ինչպես այն բնորոշեց քանդակագործ Գարեգին Դավթյանը : Բացումը ողջունեցին Գեղարվեստի պետակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը , Խաչիկ Աբրահամյանը , Արամ Անանյանը . վերջինս նաեւ անակնկալ արեցՙ ներկայացնելով միակ կին հայ գինեգործուհունՙ Զառա Մուրադյանին, ով մասնագիտորեն ուսումնասիրել եւ ստեղծել է հայկական գինիների տեսականիներ, եւ որի Zara Wines` դժվարությամբ կայացած ընկերությունը հաջողություններ արձանագրել է ոչ միայն Հայաստանում, շուտով այն կարտահանվի արտերկիրՙ աշխարհում գինու արտադրության երկրներից ամենանշանավորըՙ Ֆրանսիա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.