AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-03-16 23:36:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1832, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«+ԿԻՆՈՅԻ» 2017-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ՄԱՐԻԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Ամսագրի նոր համարը ձեռք բերելու համար խմբագրություն այցելած ազատամարտիկ-ռեժիսոր Խաչատուր Մարգարյանը ուշագրավ մի միտք ասաց. «Տարիներ շարունակ հրատարակվող «+Կինոն» ինձ հիշեցնում է «Գարուն» ամսագրի առաջին շրջանը, շնորհակալ եմ պարբերականի լինելիության համար»: Հաճելի բնութագրական խմբագրության գործունեության համար:

Ամսագիրը բացվում է գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի «Ֆրունզե Դովլաթյան, 90 ակնթարթներ» նյութով, որտեղ Ֆրունզե Դովլաթյանի 90-ամյակի առիթով խոսվում է կինոբեմադրիչի հետ իր հանդիպումների մասին: Հատկապես ուշագրավ է, երբ 1980 թվականին ֆրանսահայ կինոբեմադրիչ Անրի Վերնոյի` Հայաստան այցելության կապակցությամբ նրանք Խորեն Աբրահամյանի հետ միասին հանդիպում են Ամենայն հայոց հայրապետ Վազգեն Առաջինի հետ:

«Կինոընտանիքները ստեղծագործական հետաքրքիր արդյունք են տալիս» հոդվածում անդրադարձ է կատարվում հայկական հեռուստակինոյի վաստակաշատ արվեստագետ ամուսիններ Մարատ Վարժապետյանի, Մոնիկա Տեր-Պողոսյանի, ինչպես նաեւ նրանց դուստր Թերեզա Վարժապետյանին:

«Լույս է տեսել» խորագրի ներքո տպագրված ինֆորմացիան նվիրված է «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմի շնորհանդեսին, որտեղ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը ներկայացնելով հեղինակներ Նարինե Մալյանին եւ Ռոբերտ Մաթոսյանին` նշել է, որ գիրք-ալբոմը ծանրակշիռ ներդրում է Մալյան կինոբեմադրիչի կյանքի եւ ստեղծագործական գործունեության արժեւորման գործում:

«Սպասելիքներն ու անակնկալները դեռ առջեւում են» հարցազրույցում ներկայացվում է «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Սերգեյ Մերգելյանը բացառիկ երեւույթ է գիտության պատմության մեջ» հոդվածի հեղինակ, Մերգելյանի սան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նորայր Ենգիբարյանը հուշեր եւ հիշողություններ է պատմում համաշխարհային համբավ ունեցող գիտնականի մասին:

«Հները գնում են, նորերն են գալիս» հարցազրույցում ՀՀ վաստակավոր դերասան Ժան Նշանյանը ներկայացնում է հանգամանքերի բերումով Հայաստանից ԱՄՆ գաղթած շնորհաշատ դերասան Հարություն Ֆոդուլյանին:

«Թանգարանները ուշադրության կենտրոնում» խորագրի ներքո Մարտիրոս Սարյանի թոռնուհին` վարպետի թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը , հանգամանալից ներկայացնում է անցյալ տարի վերանորոգումից հետո իր դռները բացած կեսդարյա պատմություն ունեցող թանգարանի ցուցանմուշները:

«Եթե գնդի կին հրամանատարներ շատ ուենայինք, բանակում անհարկի դեպքեր չէին լինի» հոդվածում ներկայացվում են արցախյան պատերազմի մասնակիցներ Աիդա Սերոբյանին եւ Զինաիդա Գրիգորյանին : «+Կինո»-ի այս նոր խորագիրը լինելու է շարունակական:

«Լույսի առեղծվածը» հոդվածում Սամվել Սեւադան զուգահեռներ է անցկացնում գեղանկարչության եւ լուսանկարչության միջեւ:

««Ֆիլմ» թերթի էջերից» խորագրի ներքո Արթուր Բախտամյանի հոդվածը այս անգամ նվիրված է անսովոր ճակատագրի տեր կինոօպերատոր Կոստաս Էքմեքչյանին:

Պատմական գիտությունների թեկնածու Քնարիկ Ավագյանն իր հոդվածում անդրադառնում է Սփյուռքի սերնդափոխության հեռանկարներին:

«Երաժշտությունը պետք է օգնի ֆիլմին եւ ոչ թե խանգարի» հարցազրույցում ջազմեն, երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը հանգամանալից անդրադարձ է կատարում արդի երաժշտությանը:

«Կինոաշխարհի հայազգի գործիչները Ֆիլատելիայում» լուսանկարչական բաժնում ֆիլատելիստների միության փոխնախագահ Ժան Գյուլբենկյանը իր հավաքածուից բազմաթիվ դրոշմանիշներ է ներկայացնում ամսագրի էջերում: Բանաստեղծ Լեւոն Բլբուլյանը եւ լրագրող Տիգրան Բադալյանն իրենց երկխոսությունում նշում են, որ բանաստեղծությունը միշտ էլ մնում է երգահանի մեղեդու ստվերում:

«Թատրոնը հեղափոխական արվեստ է» հարցազրույցում այսպիսի եզրահանգում է անում տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը :

«Հայ արվեստի ազնվականները` Արութչյաններ» երկխոսությունը նկարիչ Ռուբեն Արութչյանի հետ է, որտեղ բացվում են նաեւ Միքայել եւ Սերգեյ Արութչյանների վաստակը, նրանց տեղն ու դերը հայկական մշակութային կյանքում:

«Պատմել է Վաղարշակ Էլիբեկյանը» հոդվածը նվիրված է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնին:

«Անցյալի արձագանքները, Գյումրի» հոդվածով Խաչատուր Դադայանը անդրադարձ է կատարում 1868 թվականի աշնանը հայ ուղեգիր Կիրակոս Ղազարյանի Գյումրի այցելությանը:

ՀՀ վաստակավոր արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հարությունյանի ռեժիսորական ու դերասանական գործունեությանն է անդրադարձել թատերագետ Սոնա Մելոյանը :

«Հայաստանի ազգային պատկերասրահի գանձերը» խորագրի ներքո ներկայացված են Վ.Կանդինսկու, Վ. Սերովի, Ի. Ռեպինի, Մ. Վրուբելի եւ այլոց գործերը:

Վերջում ավելացնեմ, որ ամսագիրը ներկայացված է նյութերի եւ իլյուստրացիայի համադրության ինքնատիպ ձեւավորումով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.