AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-16 23:36:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1653, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿԱՅՍՐԸ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Բացի եթովպահայության մասին դոկտ. Բորիս Աճեմյանի բանախոսությունից «ՆԱԱՍՐ» կենտրոնում, որ ներկայացրել ենքՙ առանձին լրատվությամբ, «Հայ Մշակույթի բարեկամների ընկերությունը» (ՀՄԲԸ) փետրվարի 19-ին Ուոթերթաունի «Արվեստների Դորոթի եւ Չարլզ Մոսեսյան թատրոնում» կազմակերպել է հուշ-երեկո նվիրված եթովպական երաժշտության կուռք հռչակված Ներսես Նալբանդյանին: «Կայսրը, Նալբանդյանները եւ Եթովպիայում արեւմտյան երաժշտության արշալույսը» խորագրի ներքո երեկոյի ընթացքում հանդես է եկել «Էյթեր/նվագախումբը» Ռաս Գերշոնի ղեկավարությամբ: Նվագախմբին միացել են վոկալիստներ Բրուկ Թեսֆայեն (Դեբո խմբից), Ռոնալդ Մըրֆին, Սերենա Չորբաջյանը եւ Մանոլո Մայրենան, որոնք երգեր են կատարել համապատասխանաբար չորսՙ ամհարերեն (Եթովպիայի պետական լեզուն), անգլերեն, հայերեն եւ իսպաներեն լեզուներով: Ծրագիրն ընդգրկել է Նալբանդյանի երաժշտական ստեղծագործությունները, որ նա հորինել է «Հայլե Սելասիե ազգային թատրոնում» որպես երաժշտական մասի տնօրեն պաշտոնավարելու (1956-74) տարիներին, ինչպես նաեւ նրա նախասիրած հայ եւ օտար երաժիշտների գործերը:

Երեկոյի ընթացքում նաեւ կայացել է Էյթեր նվագախմբի «Էթիոպիկ 32: Եթովպիայի Նալբանդյանը» խտասալիկի շնորհանդեսը:

Ներսես Նալբանդյանը ծնվել է 1915-ին Այնթաբում: Եղեռնից մազապուրծ ընտանիքը հաստատվել է Հալեպում, որտեղ Ներսեսն աշխատել է որպես երաժշտության դասատու եւ երգչախմբի ղեկավար Հայ առաքելական եկեղեցում մինչեւ 1938, երբ հորեղբոր հրավերով փոխադրվել է Եթովպիա: Այնտեղ 1956-ին նա դարձել է արքայական «Հայլե Սելասիե թատրոնի» երաժշտական ղեկավարը: Արժանացել է Եթովպիայի պատվավոր քաղաքացի տիտղոսին, որ քչերին է շնորհվում:

Սերենա Չորբաջյանը ամերիկահայ սոպրանո է, որն այժմ սովորում է Հարվարդում եւ միաժամանակ երգում համալսարանի երաժշտական քոլեջում: Իսկ Հայ մշակույթի բարեկամների ընկերությունը հիմնվել է 1949-ին, հայկական մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնելու համար Մ. Նահանգներում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.