AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-03-23 21:31:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1636, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՎԱՅՐԻ ՎԱՐԴ»

Նանա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ամիսներ առաջ Կոմիտասի անվան Կամերային երաժշտությանտանը ՀՀԿՄ-ի նախաձեռնությամբ կայացավ կոմպոզիտոր եւ դաշնակահար Գարեգին Գրիգորյանի 70-ամյա հոբելյանական երեկոն եւ նրան նվիրված գրքի շնորհանդեսը: Սուրեն Շահսուվարյանի «Գարեգին Գրիգորյան դաշնակահար եւ կոմպոզիտոր» նորաստեղծ գիրքը հրատարակվել է ՀՀԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտ.խորհրդի որոշմամբ (գիտական խմբագիր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆ. Աննա Ասատրյան): Գրքի հեղինակՙ Սուրեն Շահսուվարյանը,որը եղել է վերոհիշյալ երաժշտի մոտիկ ընկերը, առաջին անգամ ընթերցողի դատին է հանձնել Գ. Գրիգորյանի դաշնամուրային եւ կոմպոզիտորական գործունեությունը:

Մենագրության մեջ բերված են մշակույթի տարբեր գործիչների կարծիքներն ու հիշողությունները, որոնք վերաբերում են հիանալի դաշնակահար եւ կոմպոզիտոր Գարեգին Գրիգորյանին:

Շահսուվարյանն իր աշխատանքում նաեւ հիմնվել է այն արխիվային նյութերի վրա, որոնք տրամադրել են իրեն երաժշտի հարազատները: Դրա մեջ են մտնում Գ. Գրիգորյանի օրագրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, գրախոսականները` պարբերաբար լույս տեսած հրապարակումներում, տարբեր բնութագրումներ, որոնք վերաբերում են նրա ստեղծագործականեւ կատարողական գործունեությանը, ինչպես նաեւ նրա հարազատների եւ ընկերների հուշերը:

Գրքում նաեւ առաջին անգամ տրված է Գ. Գրիգորյանի ստղեծագործությունների ցուցակը:

Ինչպես հայտնի է, Գ. Գրիգորյանը վաղ է որոշել իր կյանքի կոչումը:

Ծնվելէ Երեւանում, 1946 թ: Վեց տարեկանից սովորել է դաշնամուր նվագել եւ դրսեւորել է փայլուն ընդունակություններ մայրաքաղաքի Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցում, ուր նրա դաստիարակն էր հայտնի դաշնակահարուհի Նինա Ստեփանյանը:

Գարեգին Գրիգորյանը չհրաժարվեց այդ մասնագիտությունից նաեւ հետագայում Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (դաս.ՙ Ս. Ալումյան, Յու. Հայրապետյան), դրա հետ մեկտեղ համատեղելով կոմպոզիցիայի դասարանը Է. Միրզոյանի մոտ եւ երգեհոնի պարապմունքները Վ. Ստամբոլցյանի ղեկավարությամբ:

1969 թ. մայիսին կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող Գ. Գրիգորյանի ելույթը 3-րդ Անդրոկվկասյան մրցույթում եւ 1-ին կարգի դիպլոմի եւ դափնեկրի կոչման նվաճումը լուրջ խթան հանդիսացան նրա հետագա համերգային գործունեության համար:

Հիշեցնենք նաեւ, որ մինչ Անդրկովկասյան մրցույթը Գ. Գրիգորյանը մասնակցել է դաշնակահարների հանրապետական մրցույթին, ինչպես նաեւ Լենինգրադում դաշնակահարների Համամիութենական ընտրանիում, ուր արժանացել է Է. Գիլելսի եւ Մ. Վոսկրեսենսկու բարձր գնահատականին:

Գարեգին Գրիգորյանը իր ժամանակակիցներին միշտ ապշեցնում էր իր հանդուգն, խռովահույզ խառնվածքով:

Նրան բնորոշ էր զգացմունքայնությունը, որը միաձուլվում էր նրա երաժշտության ազգային մտածելակերպի հետ:

Ըստ նրա եղբորՙ Էմիլ Գրիգորյանի հիշողությունների. «Գարիկը նստեցնում էր մորսՙ Արուսյակ Գասպարյանին, որն ի դեպ` ծնունդով Ղարսից էր, եւ ստիպում էր նրան երգել հնագույն հայկական մեղեդիներ: Եվ շատ հաճախ այդ մեղեդիները դառնումէին նրա ստեղծագործությունների հիմքը»:

Նրա ստեղծագործական մտահորիզոնի առանցքը կազմում էր նաեւ հայ հոգեւոր երաժշտությունը, որը միաձուլվելով դասականի հետ` ստեղծումէ մի յուրահատուկ ստեղծագործական դաշտ:

Այդ առումով պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ նրա ստեղծագործություններում առկա են զանազան նշումներՙ իր խոսքերով, առողթքով առ Աստված, կամ էլ որոշ պոետիկ դրվագներով, որոնց ներքո բացահայտվում են նաեւ նրա փիլիսոփայական հայացքները:

«Գարիկը նաեւ շատ էր սիրում ընթերցել, խորասուզվել հնդեվրոպական (սանսկրիտ) արվեստի մեջ, համեմատելով այն հայկական արմատների հետ: Այդ առումով պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ նա շատ ստեղծագործություններ ունի, որոնք գրված են տարբեր գործիքների համար: Նա նաեւ հիանալի ջազմեն էր», գրում է նրա ժամանակակիցներից մեկը:

Նրա բազմաթիվ ստեղծագործությունների շարքում է նաեւ «Վայրի վարդ» դաշնամուրային մանրանկարիչը, որը կարծես խորհրդանշում է հեղինակի անարատ հոգու տենչը դեպի կյանքի ճշգրիտ լինելություն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.