AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-03-23 21:31:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1825, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՙ ՆՎԻՐՎԱԾ ՏԱՏՅԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

Այսուհետ Երեւանի Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցի համերգասրահը կկրի դպրոցի բազմամյա տնօրեն Տատյանա Հայրապետյանի անունը: Համերգասրահի հուշատախտակի բացման պատիվը վերապահված էր Տատյանա Բագրատովնայի թոռանըՙ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին եւ դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանին:

Նշենք, որ անցած ուրբաթՙ մարտի 17-ին Երեւանի Չայկովսկու անվան դպրոցում կայացել է հուշ-ցերեկույթՙ նվիրված ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, խորհրդային «Պատվո նշան» շքանշանակիր, Մովսես Խորենացու մեդալակիր Տատյանա Բագրատի Հայրապետյանին (1924-2016):

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Տատյանա Հայրապետյանի որդինՙ կոմպոզիտոր, ՀՀ նախագահի խորհրդական, պրոֆեսոր Արմեն Սմբատյանը, երաժիշտներ, հասարակական-քաղաքական- մշակութային գործիչներ, արվեստասերներ եւ իհարկե` Տատյանա Հայրապետյանի սաները:

Ներկաները նշում էին, որ հայկական մշակույթի երախտավոր Տատյանա Հայրապետյանն օժտված էր մարդուն սիրելու, մարդուն տրվելու մեծագույն շնորհով: Ելույթ ունեցողների խոսքերով, «նա տաղանդը գնահատում էր մարդկանց մեջ, տաղանդը բացահայտում ու արժեւորում էր: Տատյանա Բագրատովնայի կյանքի գլխավոր առաքելություններից էր մանկավարժությունը: Նա դպրոցում կրթել, մեծացրել է երաժիշտների երեք սերունդ, եւ շատ էր հպարտանում իր սաներով: Նա հայրենասեր անձնավորություն էր. կրթությունը ստանալով Մոսկվայումՙ վերադառնում է Հայաստան եւ դառնում իր երկրի շինարարներից մեկը մշակույթի ասպարեզում»:

Տատյանա Հայրապետյանի առաջին սերունդի աշակերտներից է ականավոր ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան երաժշտանոցի նվագախմբային ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը: Պարոն Թադեւոսյանը նշել է, որ շատ մեծ է տիկին Հայրապետյանի դերը սերունդների գեղագիտական դաստիարակության հարցում: «Ինձ մոտ եղել են կյանքի հատվածներ, որ նա փոխարինել է մորս: Նրա նախաձեռնությամբ ես մեկնեցի Մոսկվա սովորելու: Ավելին, ինձ հետ եկավ Մոսկվա եւ ներկա էր Մոսկվայի կոնսերվատորիա իմ ընդունելության քննություններին: Տատյանա Բագրատովնայի աշակերտներից շատերն այսօր աշխարհի լավագույն բեմերում ներկայացնում են հայկական մշակույթը»,- նշել է Էդուարդ Թադեւոսյանը, ավելացնելով. «Սվերդլովի (ներկայումսՙ Արամի) փողոցով գրեթե ամեն Աստծո օր քայլում էի դեպի Տատյանա Բագրատովնայի տուն, եւ ժամերով նա ինձ հետ պարապում էր...»:

Ինչը բեմից հանդես եկող Տայանա Հայրապետյանի մի այլ սանՙ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Դանիելյան) կես-լուրջ-կես-կատակ մեկնաբանեց հետեւյալ խոսքերով. «Դե հենց այդ նեղլիկ փողոցն էլ բերեց մաեստրո Թադեւոսյանին այսօրվա իր բարձունքներին»:

Ելույթ ունեցողները հիշեցրին Տատյանա Հայրապետյանի հայտնի խոսքերը. «Յուրաքանչյուր աշակերտի հետ դառնում եմ յոթ տարեկան փոքր երեխա, եւ նրա հետ էլ տասնմեկ տարի սովորում դպրոցում...»:

Ցերեկույթի ընթացքում իրենց հիշատակի խոսքն են ասել բազմաթիվ երաժիշտներ, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու մշակույթի երախտավորին ու մեծ մանկավարժին:

Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Տատյանա Հայրապետյանի տարբեր տարիների աշակերտներըՙ սկսած Էդուարդ Թադեւոսյանից մինչեւ դպրոցի այսօրվա սաներ:

Նշենք նաեւ, որ Սմբատյան ընտանիքը որոշել է սահմանել Տատյանա Հայրապետյանի անվան կրթաթոշակՙ Չայկովսկու անվան դպրոցի լավագույն սանի համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.