AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 21:56:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1741, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱԲՈՂՆԵՐՆ ՈՒ ԼՌՈՂՆԵՐԸ

Հովիկ ԱՖՅԱՆ

Հայ երգիծանկարիչների ապրիլմեկյան ցուցահանդեսը

Տեղի է ունեցել մի մեծ թյուրիմացություն: Այս տարի, ապրիլի մեկին, ինչպես ասում ենՙ խաբելու օրը, նախընտրական Հայաստանում լռության օր էր հայտարարված, հետեւաբար ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը խաբելու օրը լռեցին: Մինչդեռ քարոզարշավը պետք էր անցկացնել միայն մեկ օրՙ ապրիլի մեկին, բայց սա որպես ի գիտություն, հետագայի համար: Հաջորդ անգամ, երբ քարոզարշավ անցկացնելիս լինեք, անցկացրեք այն միայն ապրիլի մեկին, եւ որովհետեւ այդ օրվա խորհուրդը լրիվ համահունչ է քաղաքական ուժերի խոստումներին եւ, քանի որ քաղաքական ուժերի ողջ բառապաշարն ու ծրագրերը կարելի է տեղավորել մեկօրյա քարոզչության մեջ ու այդ նպատակով շուրջ մեկ ամիս ոչ նրանց չարչարել, ոչ էլ ժողովրդին: Ինչեւէ:

Ու հենց այս ապրիլմեկյան թյուրիմացությունը շտկելու համար անցած ապրիլի մեկին Թեքեյան կենտրոնի դահլիճում հայ ծաղրանկարիչները կազմակերպել էին իրենց նկարների ավանդական ցուցահանդեսը: Այն արդեն 15 տարի անընդմեջ տեղի է ունենում: Այս տարվա ցուցահանդեսին մասնակցեցին 15 հայ ծաղրանկարիչներ, որոնք ներկայացրեցին իրենցՙ 45 աշխատանքները, ավելի ճիշտՙ 46, սակայն այդ 46-րդը աշխատանքը չէր ցուցադրվել, քանի որ նկարը տարվել էր վերականգնման: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ, ցուցահանդեսի սրահը մարդաշատ էր, սակայն այս տարի, ի տարբերություն անցած տարիների, մարդիկ ավելի ուշադիր էին զննում նկարները, կային այցելուներ, որոնք երկար ժամանակ կանգնած էին մնում ինչ-որ կոնկրետ նկարի առջեւՙ հասկանալու ստեղծագործության ողջ իմաստը, գեղեցկությունը, խորհուրդը, ասելիքը:

Իսկ ասելիքՙ ցուցահանդեսն ուներ: Օրինակ նկարներից մեկըՙ սպիտակ թուղթ, սպիտակ մաքուր թուղթ եւ ուրիշ ոչինչ, վրանՙ ոչինչ, այսինքն միայն սպիտակ մաքուր թուղթ: Հաջորդըՙ կրկին սպիտակ մաքուր թուղթ եւ վրան ոչինչ, երրորդըՙ սպիտակ մաքուր թուղթ եւ վրան ոչինչ, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը,... 45-րդըՙ սպիտակ մաքուր թուղթ եւ վրան ոչինչ: Ծաղրանկարիչները որոշել էին սովորեցնել քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ապագա օրենսդիրներին, թե ինչպես են հարգում, պահում երկրի օրենսդրությունը եւ առաջնորդվում օրենքներով: Այն ժամանակ, երբ լռության օրով Հանրապետության բոլոր բնակավայրերի փողոցներում շարունակում էին փակցված մնալ այս կամ այն կուսակցության, դաշինքի, բարձր ռեյտինգ ունեցող ուժեղ տղայի կամ տիկնոջ լուսանկարները, ինչը նշանակում է, որ ընտրությունների բոլոր մասնակիցները օրենք էին խախտում, ծաղրանկարիչները որոշել էին օրենք չխախտել: Ցավոք, նրանք առանձին կուսակցություն չունենՙ ասենք ԾԻԿՙ Ծաղրանկարիչների իսկակայն կուսակցություն, եւ այդ կուսակցությունը չէր մասնակցում ընտրություններին, հակառակ պարագայում չի բացառվում, որ ընտրվեին, քանի որ ապրիլի մեկին, լռության օրը, հայ ծաղրանկարիչները միակն էին Հայաստանում, ովքեր համաձայն օրենքիՙ լուռ էին:

Բայց նկարների վերնագրերը կային, այսինքն ամեն սպիտակ մաքուր թղթի տակ գրված էր վերնագիրը (սպիտակ, մաքուր թղթի) եւ հեղինակը (սպիտակ, մաքուր թղթի): Մեր ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանըՙ ToTo-ն, այս կապակցությամբ ասում է, որ միշտ այցելուները, որոնք գալիս են ծաղրանկարիչների ցուցահանդեսներին, նայում են նկարները եւ չեն կարդում դրանց վերնագրերը, նաեւ այդ պատճառով էլՙ այս անգամ որոշել էին նկարները հանել ու թողնել վերնագրերը, որ կարդան...

Ի դեպ, կարդալու մասին: Ծատ ծաղրանկարիչներ իմացել էին, որ իրենց գործընկերները պատրաստվում են ցուցահանդեսի եւ նեղացել էին, որ այն մենակ-մենակ են անում: Բանն այն է, որ նրանք նույնպես ցանկություն են հայտնելՙ մասնակցել նման ցուցահանդեսի: Բայց նրանց պատասխանել են, որ նկարչի լավագույն ստեղծագործությունը մաքուր կտավն է, տվյալ պարագայումՙ սպիտակ, մաքուր թուղթը, եթե ունեք նման ստեղծագործություններ, ապաՙ համեցեք, խնդրեմ: Պարզվել է, որ չունեն... Բայց սա դեռ սարսափելին չէ: Բանն այն է, որ խորհրդարան անցած կուսակցություններն ու դաշինքները որոշել են պաշտոնական նամակով դիմել հայ ծաղրանկարիչներին, որպեսզի վերջին ցուցահանդեսի բոլոր նկարներն ուղարկեն իրենց: Ինչո՞ւ, բանն այն է, որ խորհրդարանականները մոռացել են իրենց ծրագրերը եւ իրենց մաքուր սպիտակ թղթեր են պետքՙ նորից ծրագիր գրելու համար: Կա վարկած, որ այս գործընթացը կտեւի շուրջ 5 տարի: Առնվազն:

Նկար 1. Toto-ն բացատրում է անբացատրելին

Նկար 2. Պահը պետք է անմահացնել

Նկար 3. Երգիծանկարիչ Արզօ-ն իր ստեղծագործությունն է ներկայացնում

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.