AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 21:56:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1574, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 6-ին Երեւանի պատմության թանգարանում բացվեց Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախի` անկախության սերնդի յոթ նկարչի` Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի եւ երկու քանդակագործի` Դավիթ Սարգսյանի ու Հայկ Հակոբյանի թվով 60 աշխատանքներ:

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Երեւանի քաղաքապետարանի, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, Երեւան քաղաքի պատմության թանգարանի, ՀՀ մշակույթի եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների եւ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի համագործակցության արդյունքում:

«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ցուցահանդեսը Երեւան քաղաքի պատմության թանգարանում կգործի մինչեւ ապրիլի 17-ը:

Նշենք նաեւ, որ այս հավաքածուի առաջին ցուցադրությունը կայացել է 2016թ. դեկտեմբերին Թեքեյան Կենտրոնում, երկրորդըՙ ս.թ. փետրվար-մարտին Ազգային Ժողովի ցուցասրահում, իսկ ապրիլի 21-ից այն կցուցադրվի նաեւ Վրաստանումՙ Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.