AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 21:56:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1693, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ -120

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Երեւանի Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի թիվ 29 բաժնում մարտի 31-ին տեղի ունեցավ գրական-գեղարվեստական ցերեկույթ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120 ամյակին: Միջոցառումը բացեց գրադարանի վարիչ Մարիանուշ Ալեքսանյանը : Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը եւ ՀՀ գրողների միության անդամ, բանաստեղծուհի ՀռիփսիմԷն : Նրանք բարձր գնահատեցին Ե.Չարենցի բանաստեղծական արվեստը, խոսեցին նրա ապրած ժամանակների, ինչպես նաեւ հայրենասիրական ապրումների մասին:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները ներկայացրեցին Ե.Չարենցի ստեղծագործությունները: Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ եւ 3-րդ կուրսի ուսանողները բարձր մակարդակով կատարեցին Ե.Չարենցի խոսքերով գրված երգերՙ «Ես իմ անուշ Հայաստանի...» եւ այլ գործեր (դասախոս Ելենա Դադոյան):

Հարկ է նշել,որ Ե.Չարենցը ապրեց շատ կարճ, սակայն թողեց գրական մեծ եւ բարձրարժեք ժառանգություն: Նա իր մահկանացուն կնքեց ստալինյան դաժան ժամանակներում: Ցավոք, նրա շերիմն մինչ օրս անհայտ է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.