AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 21:56:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1627, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐՈՏԱԽՏԻ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ԵԳԻՊՏԱՑԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆ ՈՒ ԳՐՈՂԸ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Կահիրեում հրատարակվող «Դեյլի նյուս Իջիպտ» օրաթերթում լրագրող Ռանա Խալեդը ներկայացնում է գեղանկարիչ եւ գրող-վիպասան Աբդելազիզ էլ-Սամահիին , որն իր կյանքի նպատակն է դարձրել նոր կյանք պարգեւել եգիպտական հին ավանդույթներին, կենսակերպին եւ արժեքներին:

«Մենք կորցրել ենք մեր գեղեցիկ ժառանգությունը, մեր ինքնությունը: Նույնիսկ մեր մշակութային խորհրդանշանները, օրինակ, Ռամադանի ժամանակ օգտագործվող լապտերները սկսել ենք փոխարինել այլազգի ավանդույթներով, տվյալ դեպքում չինական լապտերներով, որոնք ոչ մի կապ չունեն մեր մշակութային եւ կրոնական ավանդույթների հետ: Կերպարվեստի ուսուցումը դպրոցներում անմխիթար վիճակում է: Այդ առարկայի ժամերը վերածվել են ազատ ժամանակիՙ ուտելու եւ խաղալու պահերի: Ինչպե՞ս է նոր սերունդը տարբերակելու գեղեցկությունը տգեղությունից: Արվեստը միայն գեղեցկությունը չէ, որ ներկայացնում է հասարակությանը, այլ մի ամբողջ փիլիսոփայական ներաշխարհ է բացում նրա առաջ: Արեւմտյան կենսակերպը խորտակել է մեր ազգային ինքնությունը: Մենք հեռացել ենք մեր արժեքներից», լրագրողի հետ զրույցի ժամանակ անկեղծացել է արվեստագետը:

Հանդիպման դրդապատճառը եղել է վերջերս Կահիրեի Օպերայի դահլիճներում կազմակերպված «Եգիպտոսի ոգին» խորագրով ցուցահանդեսը, որը հազարավոր մարդկանց ուշադրությանն է արժանացել: Ներկայացված են եղել Եգիպտոսի ոչ շատ հեռավոր անցյալի ժառանգությունը եւ մշակութային հարուստ ներկապնակը:

«Ավարտել եմ Զամալեքում տեղակայված Գեղարվեստի կրթօջախը, որտեղ ինձ դասավանդել են առաջնակարգ արվեստագետներ, ինչպիսիք են Ֆարղալի Աբդել Հաֆիզը (*), Մուսթաֆա էլ-Ռազազը եւ Սալահ Անանին: Սիրում եմ ընթերցել եւ այցելել թանգարաններ», նշել է նա:

Բացի կերպարվեստում ձեռք բերած հաջողություններից, էլ Սամահին նաեւ լավ գրող-վիպասան է կարոտախտի մղումներով տոգորված: Մի շարք վեպերի եւ կարճ պատմվածքների հեղինակ է: Նրա «Թերթը նավակի վրա» հատորը, հրատարակված 2006-ին, շոշափում էր սոցիալական եւ մշակութային փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել երկու համաշխարհային պատերազմների տարիներին: Նրա մյուս հատորը կոչվում է «Միմին, հայկական սպիտակ վարդը» եւ քննարկում է եգիպտացիների եւ հայերի ջերմ հարաբերությունները փաստական նյութերի հիման վրա, որոնք մարդկայնության դրսեւորումներ են:

«Հուսով եմ, որ տարբեր բնագավառների մարդիկ միասին կաշխատեն այնպիսի ծրագրերի վրա, որոնք կիրականացնեն մեր ժամանակների մարդկանց երազանքները», եզրակացրել է նա:

*) Դաիրութում (Միջին Եգիպտոս) 1941-ին ծնված Ֆարղալի Աբդել Հաֆիզը նշանավոր արվեստագետ է, որ բացի Եգիպտոսից, ուսանել է նաեւ Հռոմում, Լոնդոնում եւ Հունաստանում: Մասնակցել է միջազգային կոնֆերանսների: 2007-ին Եգիպտոսի ազգային տոնի (հուլիսի 23) առթիվ «Ասուան» խորագրի ներքո նրա ցուցահանդեսը բացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.