AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-29 22:14:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1663, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋՙ «ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ապրիլի 12-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ռեժիսոր, օպերատոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու պատմությունը, ինչպես նաեւ հայաստանյան հնագույն եկեղեցիների մասին պատմող հետաքրքրական մանրամասներ:Պատմիչի դերում նկարահանվել է թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը :

Արսեն Ասլանյանն ավարտել է Երեւանի Ձերժինսկու անվան դպրոցը, այնուհետեւ` Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Հետագայում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Օստանկինոյին կից ստուդիայի ռեժիսորական եւ օպերատորական բարձրագույն կուրսերը: 1966 թվականից աշխատել է հայկական հեռուստատեսությունում. սկզբում` որպես լուսավորող, այնուհետեւ որպես օպերատոր եւ ռեժիսոր:

Նրա բազմաթիվ աշխատանքներ միջազգային տարբեր փառատոներում արժանացել են գլխավոր մրցանակների եւ դիպլոմների:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Նարեկացի արվեստի միության տնօրեն Լեւոն Իվանյանը , որ հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման գաղափարն ու ստեղծագործական կազմին, ինչպես նաեւ հույս հայտնեց, որ նմանատիպ ձեռնարկները կրելու են շարունակական բնույթՙբացահայտելու մեր երկրի պատմությունն ու մշակույթը: Ելույթ ունեցան նաեւ Առինջի Սուրբ Հովհաննես եւ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Սմբատ քահանան, ով խոսեց շաբաթվա ու «Ավագ Չորեքշաբթիի» խորհրդի մասինՙ մեջբերումներ անելով ավետարանից: Վերջում ամփոփիչ ու շնորհակալան ելույթով հանդես եկավ Արսեն Ասլանյանը, որ հույս հայտնեց, որ մոտ ապագայում կաշխատի ներկայանալ նոր ֆիլմերով:

Ֆիլմի դիտումն ավարտվեց կինոնկարի բաց քննարկումով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.