AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-29 22:14:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1573, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀՐԱՆՏ ԴԻՆՔ ՕՐԱՏՈՐԻԱՆ» ՀՆՉԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հ. Ծ.

Մոտ 700 հոգի մարտի 25-ին ներկա է գտնվել Նյու Յորքի Սբ. Վարդան հայկական մայր տաճարում տեղի ունեցող երաժշտական նշանակալի իրադարձությանըՙ նվիրված նահատակ լրագրող Հրանտ Դինքի 10-րդ տարելիցին եւ Կոնստանդնուպոլսի հայկական օգնության ընկերության (CARS) հիմնադրման 90-ամյակին:

Վերջինիս եւ 13 մշակութային, կրթական եւ բարեգործական ընկերությունների կազմակերպած համերգի ընթացքում լսվել է Պերճուհի Բերբերյանի խոսքերի հիման վրա գրված կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանի երգչախմբային ստեղծագործությունը: «Հրանտ Դինք օրատորիան» հնչել է Քրիս Գալֆայանի ղեկավարությամբ եւ Կարին Չիբուքչյան-Պոզկուրտի, Էլի Բերբերյանի եւ Պողոս Եղիազարի մենակատարումներով:

Համերգային երեկոն նախագահել է Խաժակ արք. Պարսամյանը, ով իր խոսքում նշել է. «Մեր պարտքն է շարունակել Հրանտ Դինքի առաքելությունը, որը միտված է թուրք հասարակության շրջանում ավելացնել իրազեկությունը Հայոց ցեղասպանության մասին եւ որոնել Թուրքիայի հետ խաղաղ հարաբերակցության ուղիներ»:

Համերգից հետո տեղի է ունեցել ճաշկերույթ, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով պարգեւատրվել է Կոնստանդնուպոլսի հայկական օգնության ընկերության նախագահ Թամար Գայսերյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.