AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 12-05-2017



Տեղադրվել է` 2017-05-11 23:40:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1596, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՐՇԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՕՏՏԱՎԱ

Հ. Ծ.

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ու տիկնոջ Մարիայի ջանքերի եւ անշուշտ պետական մարմինների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հունիսին մայրաքաղաք Օտտավայի Շատո Լորիե (Chateau Laurier) հյուրանոցի առաջ կտեղադրվի 20-րդ դարի մեծագույն լուսանկարիչներից մեկիՙ Յուսուֆ Քարշի հուշարձանըՙ իր լուսանկարչական ապարատով, տեղեկանում ենք «Diplomat» պարբերականի խմբագիր Ջենիֆեր Քեմպբելի հոդվածից, որն արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեթեյթր» շաբաթաթերթը:

Յուսուֆ եւ Էստրելիտա Քարշերը այդ հյուրանոցում են ապրել 18 տարի: Աշխարհահռչակ լուսանկարիչը վախճանվել էր 2002 թվին: Հուշարձանի հեղինակն է Մոնրեալում ապրող բժիշկ, քանդակագործ Մկրտիչ Տարաքչյանը :

«Սա մի տեսակ երախտիքի արտահայտություն է մեր ժողովրդից դեպի Կանադայի ժողովուրդըՙ Կանադայի կազմավորման 150-րդ եւ հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձների առթիվ», նշել է դեսպան Արմեն Եգանյանը :

«Յուսուֆ Քարշը օտտավացիների կուռքն է: Բոլորը ճանաչում եւ սիրում են նրան: Խորհրդարանի խոսնակի գրասենյակում կախված է նրա Ուինստոն Չերչիլի դիմանկարը, որն աշխարհով մեկ ճանաչված է որպես եզակի ստեղծագործություն», գրում է Ջենիֆեր Քեմպբելը հոդվածի վերջում:

Յուսուֆ Քարշն, այսպիսով, 15 տարվա բացակայությունից հետո դարձյալ կվերադառնա իր հարազատ Օտտավա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 12-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.