AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 26-05-2017



Տեղադրվել է` 2017-05-25 20:25:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1667, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՐԻԶԻ ՆՈՒԲԱՐՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

Փարիզի ՀԲԸՄ-ի Նուբարյան գրադարանը այս տարվա մայիսից գործարկել է իր կայքի նաեւ անգլերեն տարբերակը, որը փաստաթղթերի եւ լուսանկարների հարուստ տեղեկություններով կարող է մեծապես նպաստել օտարներին ծանոթացնելու Օսմանյան կայսրությունում ապրող հայերի եւ սփյուռքի կազմավորման պատմության հետ:

Այժմ արդեն ֆրանսերենի կողքին անգլերեն լեզվով եւս կայքի այցելուները վիրտուալ տարբերակով կարող են տեսնել Հայոց ցեղասպանությանը նվիրված ընդարձակ ցուցահանդեսը, որը երկու տարի առաջ Փարիզի քաղաքապետ Աննա Հիդալգոյի նախաձեռնությամբ բացվել էր Փարիզի քաղաքապետարանում: Այն ցույց է տալիս Օսմանյան Թուրքիայի հայկական համայնքի առօրյա կյանքը 19-րդ դարի վերջերին, այնուհետեւ երկրի առաջնորդների գաղափարական մոլեռանդ ծայրահեղությունը, որը հանգեցրեց 1915-ի ցեղասպանությանը: Ցուցահանդեսի վերջին մասը նվիրված է հայերի ճակատագրին եւ Ֆրանսիայի անդրադարձին:

«Arme՛nie 1915» խորագրով ցուցահանդեսը իր տեսակի մեջ ամենամեծն էր, որ երբեւէ կազմակերպվել էր Եվրոպայում: Այն ընդգրկում էր ավելի քան 500 լուսանկարներ, փաստաթղթեր եւ իրեր: Մենք դրանք թեմատիկ խորագրերի տակ ենք տեղադրել եւ վերամշակել ենք ամբողջ տեքստը անգլիախոսների համար», նշել է այս առթիվ Նուբարյան գրադարանի տնօրեն Բորիս Աճեմյանը, ավելացնելով, որ կայքը անընդհատ նորոգվելու է: Նուբարյան գրադարանը հիմնվել է 1928-ին Պողոս Նուբար փաշայի կողմից:

Ցուցահանդեսը դիտելու եւ գրադարանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելել http://www.bnulibrary.org/index-php/en/ կայքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 26-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.