AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 02-06-2017



Տեղադրվել է` 2017-06-06 18:00:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1738, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆՈՒ «ԹԵԿՆԱԾՈՒՆ»ՙ ԱՆԳԼԵՐԵՆ

Հ. Ծ.

Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների Բելմոնտի (Մասաչուսեթս) NAASR կենտրոնում մայիսի 25-ին տեղի է ունցել սփյուռքահայ գրականության հիմնադիրներից Զարեհ Որբունուն (Եոքսյուզյան) նվիրվածՙ թարգմանիչ եւ գիտաշխատող Ջենիֆեր Մանուկյանի դասախոսությունը: «Ուխտադրուժ գրողը: Զարեհ Որբունին եւ 20-րդ դարի արեւմտահայ գրականությունը Ֆրանսիայում» թեմայով դասախոսությունը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» անցկացվել է NAASR-Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի «ժամանակակից հայկական հարցեր շարքի» շրջանակներում եւ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) համահովանավորությամբ:

1920-30 թվականներին մի խումբ երիտասարդ գրողներ Փարիզը դարձրել են արեւմտահայ գրական կյանքի էպիկենտրոնը: Այդ գրողները դիտավորյալ կերպով խզել են իրենց հարաբերությունները օսմանյան շրջանի հայ գրականության թեմատիկայից եւ ոճական առումներից եւ հիմնել նոր, սփյուռքահայ գրականությունը:

Մանուկյանի դասախոսությունը հիմնվել է նրանցից մեկիՙ քիչ ծանոթ, բայց արգասաբեր գրող Որբունու վրա, որի 1967-ին հրատարակված «Թեկնածուն» (The Candidate) հատորը ինքը անգլերենի է թարգմանել (Իշխան Ջինբաշյանի հետ) 2016-ին: Դրանից առաջ Մանուկյանը 2014-ին թարգմանել էր Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» եւ արժանացել NAASR-ի Սոնա Արոնյանի անվան մրցանակին: Աշնանից նա իր դոկտորականի վրա է աշխատելու Լոս Անջելեսի Կոլումբիա համալսարանում (UCLA):

Զարեհ Որբունին ծնվել է Օրդույում (Թուրքիա) 1902-ին եւ վախճանվել Փարիզում, 1981 թվին: 1915-ին հոր զովհելուց հետո ընտանիքի հետ փախել է Ռուսաստան, որտեղ մեկ տարի մնալուց հետո վերադարձել է Կ. Պոլիս: Սովորել է Պերպերյան վարժարանում: Ապա մեկնել է Ֆրանսիա, որտեղ Պ. Զարոյանի հետ խմբագրել է «Նոր հաւատք» եւ «Լուսաբաց» պարբերականները: Նրա երկերին բնորոշ են խոր հոգեբանական նկարագրությունները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.