AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017



Տեղադրվել է` 2017-06-08 22:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 4479, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՆԴԻԿ ՌԵԺԻՍՈՐԻ ՖԻԼՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Հ. Ծ.

Վերջերս ավարտված Կաննի կինոփառատոնի նախաձեռնած «Փախստականների ձայները կինոյում» ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Ավերիչ ներածական» (Disruptive Narrative) անունով սոցիալական արդարության թեմաներին անդրադարձող նոր կինոընկերություն, որի թողարկած առաջին ֆիլմը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը:

Մտահղացումը հնդիկ կինոռեժիսոր Շեկհար Կապուրինն է, ով ըստ «Դեդլայն» (Deadline) պարբերականի, ֆիլմի է վերածելու Միշելին Ահարոնյան-Մարկոմի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: Դեպքերը տեղի են ունենում 1915-17 թվերին, երբ ծնողների սպանությունից հետո դեռատի հայ աղջնակը հայտնվում է թուրք հարեւաններից մեկի տանը եւ աշխարհի իրադարձություններին է հետեւում մահմեդականի շղարշի հետեւից:

Անցյալի տեղահանություններն ու մերօրյա փախստականների խնդիրները (Իրաք, Սիրիա, եւ այլն) հարազատ են Կապուրին, որի ընտանիքը ժամանակինՙ Հնդկաստանի մասնատման օրերին ստիպված է եղել փախչել Դելիից: Գլխավոր դերի համար նա Սիրիայից փախստականների է հրավիրել փորձնական նկարահանումների:

Նորաստեղծ կինոընկերության հիմնադիրներն են մարդու իրավունքների ճանաչված փաստաբան Ջեն Ռոբինսոնն ու սիրիահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Սոնա Թաթոյանը :

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.