AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017



Տեղադրվել է` 2017-06-08 22:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 4473, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ UCLA-ՈՒՄ

Հ. Ծ.

Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) Չարլզ Յանգի անվան հետազոտությունների գրադարանում մայիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված հայկական հնագիտական պեղումների վերջին շրջանի հայտնագործություններին:

«Հայկական հնագիտության ձեռքբերումները վերջին տասնամյակում» խորագրով խորհրդակցությանը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, մասնակցել են ՀՀ-ից ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ), ինչպես նաեւ Էրեբունի թանգարանի (Կարմիր բլուր) հմուտ մասնագետներ: Ներածական խոսքով հանդես է եկել համալսարանի Նարեկացու անվան հայկական ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ պրոֆ. Պիտեր Քաուին , իսկ մեկնաբանություններովՙ նույն համալսարանի Աֆրիկյան հնագիտական մշակույթի ամբիոնի վարիչ Ջոան Սիլզբին եւ Հնագիտության Կոտսեն ինստիտուտի տնօրեն պրոֆ. Ուիլեքի Ուենդրիչը : Տեղի է ունեցել նաեւ UCLA-ի եւ ՀԱԻ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրում:

Արծարծված թեմաների շարքում են եղել վիշապաքարերը, մետաքսի ճանապարհը եւ հայկական բարձրավանդակի բնակչության զբաղվածության հարցերը:

UCLA-ում հայկական հնագիտության եւ ազգագրության ծրագիրը ստեղծվել է 2013-ին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.