AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 21:04:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1939, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԹՈՎՄԱՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ ՄԱՍԻՆ

Հ. Ծ.

Միշըն Հիլզում (Կալիֆոռնիա) գործող Արարատ-Էսքիճյան թանգարանում հունիսի 4-ին կայացել է դոկտ. Սեպուհ Ասլանյանի «Նախիջեւանից Նիդերլանդներ: Թովմաս վարդապետ Վանանդեցին եւ հայկական տպագրությունը Ամստերդամում, 1677-1708 թթ.» խորագրով դասախոսությունը, որը հովանավորել են վերոնշյալ թանգարանն ու հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների NAASR ազգային ընկերակցությունը:

1677-ին Գողթան գավառի Վանանդ Գյուղից Թովմաս եպիսկոպոս Վանանդեցին իր եղբորորդիների եւ քեռորդու հետ Փոքր Ասիայի եւ Եվրոպայի գլխավոր քաղաքներն են այցելել տպագրության արվեստը սովորելու եւ հետագայում Ամստերդամում չորրորդ հայկական տպարանը հիմնելու նպատակով:

Հիմնվելով Լոնդոնում 1707-ին լատիներենով հրատարակված, դրանից առաջ 1691-ին Մադրիդում լույս տեսած մինչ այժմ անծանոթ Թովմասի հուշերի եւ արխիվային այլ նյութերի վրա, Ասլանյանը ներկայացրել է նրա եզակի դերը հայկական տպագրության եւ գրահրատարակման գործում:

Հիշեցնենք, որ դոկտ. Ասլանյանը Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) «Արդի հայկական պատմության ամբիոնի» վարիչն է 2012-ից ի վեր: Հեղինակ է բազմաթիվ գրքերի եւ հոդվածների:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.