AZG Daily #23, 16-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 21:04:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1828, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՆՃԱՐԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է

Հ. Ծ.

Լիբանանի Բեքաա շրջանում գործող Այնճարի հայկական ավետարանական դպրոցն այս տարի բոլորում է իր գոյության 75-ամյակը: 1942-ին բացված այս կրթօջախը ծառայել է Մուսա լեռան հերոսների երեխաներին, դառնալով միջնակարգ գիշերօթիկ դպրոց գերմանական Հիլֆսբունդ միսիոներական ընկերության հսկողության ներքո: Շրջանավարտների առաջին հունձքը դպրոցը թողել է 1956-ին:

Այդ առթիվ, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, հունիսի 23-ին Գլենդեյլի «Իմպրեշըն» հանդիսությունների դահլիճում հատուկ ճաշկերույթ են կազմակերպելու դպրոցի նախկին սաներըՙ մեծարելու համար իրենց սիրելի կրթօջախի երբեմնի դասատուներին ու տնօրեններին, որոնց թվում նաեւ 87-ամյա քույր Հաննա Քրիստիենին, որ 50 տարի է ծառայել այնտեղ: Թոշակի անցնելուց հետո նա կամավոր անդամակցել է Ամերիկայի հայկական Միսիոներական AMAA ընկերակցությանը եւ իր նպաստը բերել Հայաստանի սահմանամերձ (Նոյեմբերյան, Բերդ) եւ այլ վայրերում թոշակառուների համար ձրի ճաշարաններ բացելու գործին: «Ես ծնունդով գերմանացի եմ, բայց հոգով ու սրտովՙ հայ», խոստովանել է նա այս առթիվ:

Նկար 1. Այնճարի ավետարանական դպրոցը

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.