AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 23-06-2017



Տեղադրվել է` 2017-06-22 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2507, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏԼԱՍԸՙ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆՈՎ

Հ. Ծ.

Հունիսի 7-ին Նյու Յորքի «Սուոն» պատկերասրահներում տեղի է ունցել հնագույն քարտեզների, ատլասների, գունավոր փորագրանկարների եւ բնապահպանական գրքերի հերթական աճուրդը, որի ընթացքում հայերեն լեզվով աշխարհի առաջին ատլասներից մեկը ավելի քան վեց անգամ ավելի թանկ գնով է վաճառվել (37,500 դոլար), քան նախնական գնահատմամբ 6000 դոլարը, հաղորդում է «Ֆայն Բուքս մեգեզին» (Fine Books Magazine) պարբերականը, այդ գինը համարելով ռեկորդային:

Ատլասը 1849-ին Վենետիկի Մխիթարյան միաբանությունում պատրաստել է Հովհաննես ամիրա Տատյանը փորձելով իր հայրենակիցներին ծանոթացնել արեւմտյան գիտական աշխարհը: Ատլասը բաղկացած է զույգ էջերի վրա ձեռքով գունազարդված 10 քարտեզներից, որոնցից մեկը ներկայացնում է արեւային համակարգը: Ատլասը տպագրվել է Փարիզում:

Տատյանները (XVIII-XX դդ.) հայ ազգային-հասարակական գործիչների, նշանավոր մտավորականների մեծահարուստ տոհմ են եղել Կոնստանդնուպոլսում: Նյութական միջոցներ են տրամադրել Վենետիկի Մխիթարյաններին: Ազդեցիկ դեր խաղացել Կ. Պոլսի հայ համայնքի կրոնական եւ մշակութային կյանքում: Ինքը, Հովհաննես ամիրա Տատյանը 1844-1851 թվերի ընթացքում տղաների եւ աղջիկների համար դպրոցներ է հիմնել Մաքրի Քյոյում, Նարլի Կապույում, Ազադլիում եւ այլուր:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 23-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.