AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 30-06-2017



ՕՐԱԳԻՐ

Տեղադրվել է` 2017-06-29 21:50:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 4081, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԱՃԱՇԱԿ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հավանաբար առաջին անգամ եմ գրում օպերային որեւէ ներկայացման մասին, եւ ապահովաբարՙ վերջին անգամ: Մասնագիտական պատրաստություն չունենալովՙ պարզապես օգտվում եմ երաժշտասերի իմ իրավունքից: Մեկ էլՙ իմ եւ ուրիշ երաժշտասերների մտահոգությունները փարատելու պարտականությունից դրդված: Մանավանդ երկու շաբաթ առաջ Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի նվագախմբի սաբոտաժից հետո, որն իմ կարծիքով առաջին հերթին ուղղված էր գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի պաշտոնակատար Կոստանդին Օրբելյանի, հետեւաբարՙ օպերայի եւ բալետի թատրոնի վերազարթոնքի մեր ակնկալությունների դեմ:

Նույն նվագախումբը, ղեկավարությամբ Հարություն Արզումանյանի, հունիսի 25-ի երեկոյան զարմացրեց ինձ իր մաքուր, հստակ, պիրկ նվագովՙ ողջ համերգի ընթացքում, որը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում, որն ավելի շուտ երիտասարդ ու նոր ձայների «դե ֆիլե» էր հիշեցնում, որի ընթացքում հաջորդաբար համերգային կատարումներ ներկայացվեցին Տիգրան Չուխաջյանից, Վերդիից, Բելլինիից, Պուչինիից, Մասկանիից ու Մոցարտից, գեղեցիկ հայտնություններ կային, ուր հատկապես Մոցարտի Cosi an tutte-ում դրսեւորվեց մեր ընթերցողներին քաջ ծանոթ բեմադրիչ-ռեժիսոր Ժիրայր Փափազյանի (Բաբազյան) հակվածությունը դեպի կենդանի, շարժունակ, թեթեւ, անմեղ չարաճճիությամբ առլեցուն բեմավիճակները:

Ներկայացման 2-րդ հատվածը բացվեց հանդիսավար, ավելի ճիշտՙ animateur Ժ. Փափազյանի ներածական խոսքով, որը հանդիսատեսին փոխադրեց 18-րդ դարի կեսերի Պոլիս, Բերա, թատրոն, դերասանուհու փնտրտուք: Ռեժիսոր-հանդիսավար Ժ. Փափազյանն այնուհետեւ բնավ չիջավ բեմիցՙ հայտարարելով, թե ինքը ներկայացման ամենակարեւոր մարդն էՙ հուշարարը, եւ հուշեց մաեստրոյին սկսել նախերգանքը, ապաՙ սկսվեց Չուխաջյանի «Լեբլեբիջի հոր-հոր աղայի» («Կարինե») առաջին արարը:

Նվագախմբից հետո երկրորդ անակնկալն ինձ համար երգչախումբն էր (դիրիժորՙ Ռատիկ Մելիքյան): Ավանդաբար ստատիկ, սովորաբար back-vocal-ի դեր կատարող մեր երգչախումբը անճանաչելի էրՙ ողջ կազմով խաղում էր, շարժվում, ակտիվ մասնակիցը դառնում ծավալվող հայտնի իրադարձություններին, եւ ինչպես պարախմբի անդամներն (ղեկավարՙ Մարիա Դիվանյան) ու սոլիստներըՙ ժամանակակից առօրյա հանդերձանքով, շորթիկներով, «հոշոտված» ջինսերով ձեւացնում էր պոլսական արեւելաֆրանսիական ողջ մթնոլորտի փոխադրումը մեր օրեր: Հայտնի էր, որ ողջ կազմը, գլխավոր դերակատարներով հանդերձ, հաճույք էր ստանում իր իսկ խաղից, երգից, նվագից, պարից, ապրում թատերախաղըՙ ճախրելու ազատություն գտած բոսֆորյան ճայերի պես:

Ներկայացումը, որը տեղ-տեղ ընդմիջվում էր «հանդիսավարի» սրամիտ միջամտություններով ու բացատրություններով եւ մեկ բառով կարելի էր բնորոշելՙ զվարթ, ըստ ինձ շատ հատկանշական փոփոխություն է խոստանում բերել մեր օպերային թատրոնին, նրան մոտեցնելով եվրոպական, համաշխարհային մոտեցմանըՙ օպերային թատրոնը թատրոն է ամեն ինչից առաջ, հետեւաբար ռեժիսորն այնտեղ, թեկուզ «հուշարարի» դերով, գլխավոր դեմքն է: Անշուշտ եթե տաղանդավոր է: Իսկ Ժիրայր Փափազյանը տաղանդավոր է:

Վերջում, վարագույրը փակվելուց առաջ, նա հոտնկայս ծափահարությունների ներքո հանդիսատեսին խոստացավ-հրավիրեց մեծ կոմպոզիտորի 150 տարի առաջ ստեղծած գործը ամբողջությամբ դիտելու առաջիկա երաժշտական եղանակին եւ բացատրեց, որ այդ օրը ներկայացվածը ընդամենը նախուտեստ էր, «ապերետիվ»:

Արդարեւ, համեղ եւ ճաշակավոր նախաճաշակ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.