AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 21:50:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 4151, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԸ Gallery Z-ՈՒՄ

Հ. Ծ.

Հունիսի 8-ից մինչեւ հուլիսի 2-ը Էլիբեկյան գերդաստանի ամենաերիտասարդ նկարիչ Արեգ Էլիբեկյանի կտավները հյուրընկալվելու են Փրովիդենսի (ԱՄՆ) «Z» պատկերասրահում (Gallery Z): Արեգը Վաղարշակ Էլիբեկյանի թոռն է, Ռոբերտիՙ որդին: Ծնվել է Երեւանում, 1970-ին, ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը 1992-ին: Ապրում է Մոնրեալում (Կանադա) եւ հաճախ է ամառները անցկացնում Փարիզում: Կտավներում, ինչպես «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրն» է բնորոշել, առկա են բացօթյա սրճարանների, առափնյա վայրերի, փողոցային աշխույժ առօրյայի տեսարաններըՙ իմպրեսիոնիստական գունագեղ վրձնահարվածների յուրահատուկ դրոշմով: Պահպանելով գերդաստանի ավանդական ոճըՙ նա ինքնուրույն մոտեցում է ցուցաբերում իր գործերում, որոնք իրենց մշտական տեղն են զբաղեցրել աշխարհի տարբեր պատկերասրահներում: Նրա կտավները, որոնք լավատեսական են եւ առհասարակ խաղաղությամբ տոգորված, ցուցադրվել են Լիբանանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Մ. Նահանգներում, Հայաստանում եւ Բելգիայում: Անհատական վերջին ցուցահանդեսը բացել է Պուանտ-Քլերի (Քվեբեկ) «Ստյուարտ Հոլում» 2016-ին:

«Gallery Z-ում» ցուցահանդեսի պաշտոնական բացումը եւ այդ առթիվ հրատարակված ալբոմի ստորագրության արարողությունը տեղի է ունեցել հունիսի 15-ին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.