AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-06 21:43:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 3598, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸՙ ԹՂԹԵ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

Օտար երկիր ու քաղաք ոտք դնելու առաջին իսկ պահից ուղեցույցներ, տեղեկատվական գրքույկներ, գովազդային թերթիկներ, զբոսաշրջիկին կողմոնորոշող քարտեզներ են հրամցվում: Օտար քաղաքները դրանցով ուղղակի հեղեղված են: Մեր երկրում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմին կից դրամաշնորհային ծրագիր է գործում, որի շրջանակում հրատարակվել են Լոռու եւ Տավուշի մարզերի պատմամշակութային ու բնության հուշարձանները ներկայացնող ուղեցույց-քարտեզներ, ինչ-որ չափով փորձելով լրացնելով ուղեցույցների եւ տեղեկատվական գրքույկների բացը: Այս շարքին ավելացել է Սյունիքի մարզը:

«Հոգու պարտք» կազմակերպությունը հերթական ուղեցույց-քարտեզը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիորղ հիմնադրամի հետ համատեղ է հրատարակելՙ ապավինելով հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրություններին, լուսանկարներին ու տեղեկատվությանը: Սյունիքը ներկայացնող ուղեցույց-քարտեզը ներառում է նաեւ մարզի իջեւանատները, ճանապարհները, կենցաղային կառույցները: Սյունյաց աշխարհում 5000 հուշարձան է հաշվառված: Ուղեցույց-քարտեզում պատկերված են ամենաարժեքավոր, ինքանտիպ կոթողները, որոնք իրենց առանձնահատկությամբ ու տեսակով առավել կհետաքրքրեն թե՛ հայաստանաբնակ, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Սամվել Կարապետյանը նկատում է, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե քարտեզ-ուղեցույցներում տարածքներն առավել մանրամասն պատկերվեին, ներառվեին անգամ կածանները, բլրակները, խորշերըՙ այնքան մատչելի, որ զբոսաշրջիկն իրեն անծանոթ տարածքում տեղաշարժվեր առանց դժվարության:

Սյունիքի մարզը ներկայացնող ուղեցույց-քարտեզը տպագրվել է հայերեն ու անգլերենՙ 2000 օրինակով: Այն կտրամադրվի հյուրանոցներին, զբոսաշրջային գործակալություններին, գերատեսչությունների:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 07-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.