AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3294, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՐԵՎԱՆԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Երեւան. 20-րդ դար». այնպես է ստացվել, որ 21-րդ դար ցատկածներս Երեւանի անցյալի մասին խոսում ենք հարյուրամյակի բաժանումով: 21-րդ դար ցատկածների մի մասը 20-րդ դարի Երեւանի մասին շատ բան ասել ու հիշել չի կարող, եթե նախորդ հարյուրամյակում միայն մանկություն կամ պատանեկություն է թողել: Իսկ նրանք, ովքեր այնտեղ թողել են ավելին, կհիշեն Երիտասարդական պալատ-կուկուռուզնիկը, փակ շուկան, «Մանկական աշխարհ» հանրախանութը, «Սեւան» հյուրանոցը: Շատերը կհիշեն «Մոսկվա», «Ռոսիա» կինոթատրոնների, Կասկադի, «Հրազդան» մարզադաշտի, Մանկական երկաթուղու նախկին տեսքն ու շուքը, հուշեր կպատմեն երեւանյան իրենց սիրելի անկյունների ու շենքերի մասին: Երեւանի համն ու հոտը կորել է, կոլորիտն ու հմայքըՙ վերացել. շատերն են ցավով բողոքում: Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը ոչ հռետորական հարց է ուղղում է. «Երբ ձեռքներդ հեշտ ու հանգիստ բարձրանում է, որ հին շենք ավերեք ու աղավաղեք, քաղաքի տեսքը գցեք, մտածե՞լ եք, որ հանցանք եք գործում, մեծ հանցնաք»:

Ստացվել է այնպես, որ գիտակցված կամ չգիտակցված հանցանքներով մեր քաղաքը ձեւախեղել ենք, պատմությունից, կենսագրությունից, համուհոտից գցել ու զրկել: Ու հիմա ջերմ ու բարի հուշերը մեր քաղաքամայր Երեւանի մասին ստիպված ենք թերթել կա՛մ մտովի, կա՛մ թղթե թերթերով: «Մեդիամաքս» ընկերության ջանքերով կազմվել ու վերահրատարակվել է «Երեւան. 20-րդ դար» գիրք-ալբոմը, որը ներկայացնում է ոչ հեռավոր անցյալի մայրաքաղաքի չաղարտված նկարագիրը: Յուրաքանչյուր շենք-հուշարձանի հին, կուսական լուսանկարներին կից զետեղված են դոսյեներՙ կառույցների ստեղծման, ճարտարապետ-նախագծողի կենսագրության մասին, ինչպես նաեւ այն մարդկանց հուշ-պատմությունները, ովքեր կյանքի այս կամ այն դիպվածով առնչվել են այդ շինության հետ ու ջերմ հիշողությունները տեղափոխել 21-րդ դար:

Ընթերցողը հնարավորություն ունի հին Երեւանի լուսանկարները համեմատել մերօրյա Երեւանի հետ. ցավոք, համեմատությունը կտխրեցնի ու ցավ կպատճառի: Ճարտարապետներ Գրիգոր Աղաբաբյան, Գեւորգ Մուշեղյան, Հրաչ Պողոսյան, Գեւորգ Քոչար, Տիրան Երկանյան, Ջիմ Թորոսյան, Արթուր Թարխանյան. նրանց նախագծած շենքերը հուշարձան-կոթողներ են, որոնք մերօրյա Երեւանի անդեմ, մարտնչող անհամաչափությամբ շինությունների կողքին երբեմն խեղճանում են ու կորչում: Մինչդեռ նրանք կերպավորված կոթողներ են, սիմվոլներ, կյանք ու պատմություն ապրած, տեսած հոգիներ: Գրքում ներկայացված են հետաքրքրական փաստեր ու պատմություններ, որոնց միջոցով հատկապես նոր սերնդի ընթերցողը համապարփակ տեղեկություններ կստանա եւ խորությամբ կճանաչի մեր քաղաքի երբեմնի դիմագիծն ու նկարագիրը կազմող շենք-հուշարձանները: Դրանց կառուցման ընթացքը, հանգամանքները հայտնի են քչերին. նրանք էլ հենց պատմում են դրանց մասին:

«Երեւան. 20-րդ դար» գիրքը կամրջում է մեր հիշողությունները, կարոտը, Երեւանի երեկն ու այսօրը: Իհարկե, հինը վերականգնել այլեւս հնարավոր չէ: Նախկինում Երեւանի այցեքարտը հանդիսացող շինությունները փայփայում էինք, ակնածանքով վերաբերվում: 20-րդ դարի Երեւանի ճարտարապետները թերթում են գիրքն ու այնտեղ տեսնում հենց իրենց նախագծով կառուցված շինությունների սեւ-սպիտակ լուսանկարները: Ի՞նչ են զգում նրանք... պետք չէ այդքան դաժան լինել ու հարցնել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.