AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017



ԼՈՒՍԱՐՁԱԿ

Տեղադրվել է` 2017-07-13 20:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3111, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԾԻԼԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԾԼԱՐՁԱԿԵՆ

Աշոտ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գրախոսություն Հովհաննես Աղաջանյանի «Հիսուս Քրիստոս», Երեւան, 2016, եւ «Բարության սաղմ», Երեւան, 2016, ստեղծագործությունների վերաբերյալ

Հովհաննես Աղաջանյանի ստորեւ ներկայացվող ստեղծագործությունները գեղարվեստական նոր խոսք, աշխարընկալման, մարդու, խղճի, բարության վերաբերյալ նոր, յուրօրինակ կենսափիլիսոփայությամբ ընդհանրացումներ են բերում, որոնք ինքնօրինակ են եւ համամարդկային եւ համաշխարհային առումներով փոխակերկման նոր արահետներ են մատնանշում: Հայ գեղարվեստական խոսքի հիմնականում վայրընթացային գծով գնալու մեր ժամանակներում, դրանց գնահատումը ունի կարեւորագույն նշանակություն:

Գեղարվեստական տաղանդավոր մտքի դրսեւորումները երեւում են դեռեւս հեղինակի «Վասակ եւ Վարդան» դրամայումում (տեսՙ Հովհաննես Աղաջանյան, «Հեղափոխական դար», Երեւան, 2013), ուր պատմական փաստերի հենքի վրա ձեւավորված է մի այնպիսի աշխարհայացք, որն ընդհանրական է ու առանցքային բոլոր ժամանակների համար: Վասակի եւ Վարդանի հակասական կերպարները բացահայտվում են հոգեբանական տարբեր իրավիճակներում: Վարդանն ընդդեմ անարդարության անհաշտ ու ընդվզող կերպար է: Վասակն իր անհաշտությունը անթեղում է հոգում, որը գործողությունների կարող է մղելՙ պայմանավորված դիվանագիտական հանգամանքներով: Երկու կերպարների առանձնահատկությունները կարելի է դիտարկել նաեւ սովորական մարդու հոգեբանության տեսանկյունից: Տարբեր մարդիկ իրենց առօրեական գործերում կարող են նմանվել կա՛մ Վասակին, կա՛մ Վարդանին:

Դրամայում կարեւոր տեղ է հատկացված գաղափարական սկզբունքների համար մղվող պայքարին, որի հետեւում թաքնված են մարդկային այլեւայլ շահադիտական նկրտումները: «Ես ի՞նչ եմ արել որեւէ մարդու, որեւէ ազգի դեմ»: Հազկերին տված այս հարցից արված հետեւությունն այն պիտի լիներ, որ ինքը ոչնչով չի մեղանչել որեւէ մարդու, որեւէ ազգի դեմ: Մեր ժամանակներում տարփողվող մարդու իրավուքների հետ այնքան աղերսներ ունի Հազկերտի հարցն ու հարցին տրվելիք պատասխանը:

Գաղափարական սկզբունքների համար պայքարը ներկայացնելիս պետք է հիշատակել նաեւ դրամայի «Մեծ քննության» դրվագը, որը վերաբերում է բարի ու չար սկզբունքների պայքարին: Այս գաղափարական պայքարի կողքին հմտորեն համեմատության մեջ է դրվում մերօրյա սեփականատիրական եւ համայնավարական կացութաձեւերի պայքարը: Տվյալ պայքարի տարաբնույթ ըմբռնումները տեղ են գտել «Հեղափոխական դարերի միջով» վեպում:

Բարի եւ չար սկզբունքների պայքարը ավելի խորախորհուրդ վերլուծության է ենթարկվում «Բարության սաղմ» ընդհանուր վերնագրով գրքում: Հեղինակի տարաբնույթ գաղափարներն ամփոփված են հետեւյալ չորս ստեղծագործություններումՙ «Այաքս», «Մոնա Լիզա», «Հայտնություն», «Մաֆիա»:

«Այաքս» դրամայի սյուժեն վերցված է հունական դիցաբանությունից: Աքիլլեսի մահից հետո վեճ է ծագում: Ո՞վ պիտի արժանի լիներ Աստվածների կողմից կրած Աքիլլես դյուցազնի զենք ու զրահին: Վեճը որոշում են հարթել վիճակ գցելով: Բայց քանի որ գցված վիճակով զենք ու զրահին տիրանալու էր ոչ թե Այաքսը, այլ Ոդիսեւսը, Այաքսին թվում է, թե վիճակ հանողները խարդախությամբ խաբել են իրեն: Մոլեգնությունից Այաքսի միտքը մթագնում է: Դիմացից եկող նախիրը թվում է իբրեւ վիճակահանությունը կեղծած հույների բազմություն: Այաքսը սրի է քաշում նախիրը, հովիվ աղջկան: Ամոթն ու մեղավորության զգացումը դառնում են Այաքսի միտքն ու հոգին կաթվածահար անող ահեղ ազդակներ: Նա հանգիստ չի գտնում տանջող մտքերից: Խորհրդանշական ոգիները դիմակների տեսքով հետապնդում են Այաքսին գիշեր ու զօր: Ոգիներից հաղթանակողը Խղճի Ոգին է, նա էլ դրդում է Այաքսին ինքնասպան լինել:

Երկրորդ «Մոնա Լիզա» դրամայում պատկերված է ամերիկյան կյանք: Հերոսըՙ Սակատան, որպես տիպական կերպար իր պոզիտիվ հատկություններով նմանվում է Այաքսին: Թեեւ Սակատան իր եղբորՙ Յագիի հետ ճապոնական մաֆիայի ներկայացուցիչ է, սակայն շարունակ հոլովում էՙ «Մի փշոտ բարություն, մի փշոտ բարություն ունենանք, Յագի»...

Այաքսը երկու հազար տարի առաջ աշխարհ եկած, բարբարոսական ժամանակների կերպար է, իսկ Սակատանՙ 20-րդ դարի: Երկուսի հոգուն էլ հատուկ են զայրույթի, քենի ու ոխի, վրեժի, խղճի հատկանիշները:

Այս դրամայում նույնպես, ինչպես որ երրորդՙ «Հայտնություն» դրամայում, գործում են Ոգի դարձած մտքերի, խղճի, զայրույթի, վրեժի դիմակները:

Երրորդ դրամայի կենտրոնական կերպարը Միստր X-ն է, որը ներկայանում է որպես դիվահար, չարության ու դաժանության մարմնացում: Դրամայի վերջում հանդես են գալիս Դ. պարոն, Կ. պարոն կերպարները, որոնք հնչեցնելով Ֆյոդոր Դոստոեւսկու եւ Ալբեր Կամյուի հերոսների մտորումները, արտահայտում են մեծանուն գրողների վերաբերմունքը մահապատժի խնդրի վերաբերյալ: Իհարկե, ելակետում կան նաեւ մեր հայ հեղինակի գաղափարները:

«Բարության սաղմ» վեպում բացահայտվում են Հայաստանից Ամերիկա եկած հերոսին բնորոշող զանազան գծերը տարբեր դրվագներում: Նա ընկնում է ամերիկյան կյանքի տարատեսակ համբավ վայելող հորձանուտները: Վեպում կերպարներին բացահայտելու միջոցներից մեկը ճառագայթային ատրճանակն է: Այս զենքը կարող է դառնալ մարդու հոգեկերտվածքը բացահայտող լակմուսի թուղթ, կարող է ցույց տալ, թե մարդու էության վրա ինչ ազդեցություն կթողնի քաղաքակրթության գործոնը եւ թե ինչպես մարդուն անկարեկից էակի վերածվելու պարագայում կարող է նշանակալից լինել այն:

Հիշատակելով մարդու ագրեսիվությունը, էգոիզմն ու բանականությունը, նշենք նաեւ մարդուն բնորոշող «բարության սաղմ»-ը, որն, իհարկե, ֆանտաստիկ հորինվածք չէ, այլ ըստ վեպի վերլուծությունների, գոյություն ունի իբրեւ իրողություն: Հիշատակենք նաեւ վեպում արվող մի այսպիսի կարեւոր հետեւության մասին, ըստ որիՙ արարչագործ ձեռքը բարության սաղմի շնորհիվ տարբերակել է ոչ միայն մարդ անհատներին, այլեւՙ ցեղախմբերի: Եվ ուրեմն կարող է առանձնանալ նաեւ ... գենոցիդագեն ցեղախումբն ու ազգը: Գենոցիդը պետական քաղաքականություն է, իսկ եթե գենոցիդի իրականացման գործում մասնակցություն են ունենում տվյալ ազգի հոծ զանգվածները, այդպիսի ազգին կարելի է կոչել գենոցիդագեն: Թուրքերի դեպքում առկա է թե՛ մեկը, թե՛ մյուսը:

«Հիսուս Քրիստոս» վեպում, որը Աստվածաշնչի մոտիվներով է գրված, հեղինակը Կենաց ծառից, բարու եւ չարի գիտության ծառից բացի պատկերել է մի նոր խիղճ ու բարություն շնորհող ծառ: Խիղճ ու բարություն շնորհող ծառի մասին հեղինակի հիշատակությունն արված է դրախտ այցելող Կայենի երազի միջոցով: Երազում Աստված Կայենին հորդորել էր այցելել դրախտ, գտնել այդ ծառը: Երազում լսած Աստծո ձայնը հուշեց Կայենին. «Ով ճաշակի խիղճ ու բարություն շնորհող ծառի պտղից, նա ավելի բարի կդառնա: Թե ինքդ ճաշակիր, թե տուր մերձավորներիդՙ կնոջդ, զավակներիդ, Ադամին, Եվային, Աբելին, նրա կնոջը, զավակներին»: Ահա հենց այս Խիղճ ու բարություն շնորհող ծառի գաղափարը նոր լույս կարող է սփռել մարդկային զանազան կերպարների իրական ընկալման առումով:

Կայենը եւ Հուդան հայտնվում են Խիղճ ու բարություն շնորհող ծառի մասին դիտարկումների կենտրոնում:

«Հիսուս Քրիստոս» վեպում Խիղճ ու բարություն շնորհող ծառի մասին արծարծումները աշխարհընկալման մի նոր մոտեցում են մատուցում:

Խիղճ ու բարություն շնորհող ծառի գաղափարը նույնական է «բարության սաղմ»-ի գաղափարին: Բարության սաղմի գոյությունը հասկանալի կդարձնի, թե ինչպես կարող է մի մարդու հոգեկերտվածքը տարբեր լինել մյուսից: Բարության սաղմի ֆենոմենը ընթերցողին ավելի հասկանալի կդառնա հեղինակի այլ ստեղծագործությունների ընթերցումով:

Աստվածային ուժի շնորհիվ գոյություն ունեցող բարության սաղմի ֆենոմենի ընդունումը, մարդու կողմից, նրան ավելի կմոտեցնի կյանքի իրողություններին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.