AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3136, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՏՎԱԾՆԵՐ Զ. ԵՍԱՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԻՑՙ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔՈՒՄ

Հ. Ծ.

«Պանգիրուս» (Pangyrus) անվամբ ամերիկյան նոր գրական տարեգրքի (հիմնված 2015-ին միայն առցանց) այս տարվա թվով երրորդ համարում, որ առցանցին զուգահեռ հրատարակվել է նաեւ տպագիր, ներառվել են նաեւ հատվածներ հայ անվանի կին գրող, թարգմանիչ եւ հրապարակագիր Զապել Եսայանի (1878-1943) ստեղծագործություններից:

Նյու Քեմբրիջի (Մասաչուսեթս) գրական հանդեսում, որի խմբագիրն է 2003-ից Հարվարդում գրավոր խոսք դասավանդող Գրեգ Հարիսը , հրատարակվել է անգլերեն թարգմանությամբ Եսայանի «Իմ տունը» գլուխը «Սիլիհտարի պարտեզները» վեպ-հուշագրությունից, մի քանի էջ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրող նրա «Ավերակներուն մեջ» ականատեսի վկայություններից եւ «Մարդը» առեղծվածային պատմվածքը նրա «Հոգիս աքսորյալ» վիպակից:

Նյութերը վերցվել են «Հայ կանանց միջազգային ասոցիացիայի» (AIWA) հրատարակած գրքերից, որոնց անգլերեն թարգմանությունը հանձն էին առել Ջուդի Սարյանը , Բարբարա Մերգերյանը , Դանիելա Թերբանջյանը եւ Ջոյ Ռենջիլյան-Բուրգին : Օժանդակել էին նրանց Դոլորես Զոհրապ-Լիբման եւ Գյուլբենկյան հիմնադրամները:

Հատվածներից առաջ «Պանգիրուսը» երկու էջի վրա ներկայացրել է Եսայանի կյանքն ու գործունեությունը եւ նրա նշանակությունը մեր գրական կյանքում, զետեղելով նաեւ մի քանի լուսանկարներ:

Հավելյալ տեղեկությունների համար այցելել «www pangyrus.com» եւ «info@aiwainternational.org» կայքերը:

Նկար 1. «Պանգիրուսի» խմբագիր Գրեգ Հարիսը շրջապատված տարեգրքի եւ AIWA-ի խմբ. կազմով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.