AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017



Տեղադրվել է` 2017-07-20 21:59:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3655, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ ՊՈԼՍԱՀԱՅ ՎԵՐՋԻՀԱՆ ԶԻՖԼԻՕՂԼՈՒՆ

«Արեւմտահայերէնըՙ իմ մայրենին, որ մանկութենէս ի վեր աղօթքի մը նման կը թափի իմ լեզուէն, այսօր տեղ կը գրաւէ ԻՒՆԵՍՔՕ-ի վտանգուած լեզուներու ցանկին մէջ: Ես կը պայքարիմ որպէսզի ապրի Պոլսոյ հայ գրականութիւնը, ես կը պայքարիմ ձերՙ յաջորդ սերունդներուն համար»: Պոլսահայ ճանաչված լրագրողուհի եւ հեղինակ Վերջիհան Զիֆլիօղլուի (Զիֆլյան) «Աչք» բանաստեղծությունների գրքի ետնաշապիկին գրված այս տողերը ամենից լավ ներկայացնում են հեղինակի հիմնական մտահոգությունն ու թերեւս նաեւ տեղի երիտասարդ իր սերնդի հայ գրագետի առջեւ ծառացած այսօրվա հրամայականը:

Զիֆլիօղլուի հայերեն այս եւ մեկուկես տարի առաջ թուրքերեն չորս անգամ հրատարակված «Քավարանի հայերի պատմությունը» խոսուն վերնագրով գրքերի շնորհանդեսը ապրիլ ամսին տեղի էր ունեցել Երեւանում, իսկ օրերս կրկին Հայաստանում գտնվող մեր հայրենակցուհին «Շիրակ կենտրոնի» սրահում «Աչք» ժողովածուով ներկայացավ նաեւ Գյումրու լրագրողներին ու գրական հասարակության ներկայացուցիչներին: Խոսելով Ստամբուլում հայերեն գրքի տպագրության հանդիպած դժվարությունների մասին, երբ հենց հայ հրատարակիչները լեզվի պատճառով հրաժարվում էին այն տպագրելուց (հավանաբար վաճառքի դժվարությունը նկատի ունենալով), նա նշեց, թե Երեւանում կարող էր գիրքը տպել, բայց իր համար կարեւոր է, որ արեւմտահայ գրականությունը «Պոլսո մեջ իր շունչը ունենա»:

Վերջիհան Զիֆլիօղլուն վաղ հասակից է ստեղծագործել ու նաեւ մտել լրագրության ասպարեզ: Աշխատակցել է «Մարմարա», «Ժամանակ» եւ այլ թերթերի, եղել «Ակօսի» հիմնադիր կազմում, 16 տարի աշխատել թուրքական ամենամեծ պարբերականներից «Հուրիեթ»-ում, արժանացել է տեղական ու միջազգային մի շարք լրագրողական մրցանակների: Ունի հայերեն բանաստեղծությունների եւս երկու գիրք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.