AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017



Տեղադրվել է` 2017-07-20 21:59:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3578, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱԶԳԱՅԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՊԱՐԳԵՎՙ ՆՈՐԻԿ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՈՎԻՆ

Հ. Ծ.

Ամբողջ Մ. Նահանգների տարածքում գործում են արվեստի ավանդական տեսակներ, որոնք ձեւավորում են ինքնուրույն մշակույթներ եւ տարբերակում էթնիկական համայնքները: Վերջին 35 տարիների ընթացքում «Ազգային նվիրատվությունների հիմնադրամը» արվեստի բնագավառում ավանդությունները պահպանելու համար խրախուսական պարգեւներ է տրամադրել շնորհալի արվեստագետների: Հունիսի 20-ին հայտնի են դարձել այս տարվա 9 մրցանակակիրների անունները, որոնք Վաշինգտոնում 25 հազարական դոլար են ստանալու հառաջիկա սեպտեմբերին կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ:

Մրցանակակիրների թվում է 1992 թվից Ուապետոնում (Հյուսիսային Դակոտա) ապաստան գտած հայազգի դրոշմատպիչ-մետաղագործ Նորիկ Աստվածատուրովը:

Նորիկի հայրըՙ Եղիշեն, Զանգեզուրում է ապրել մինչեւ 1917-ի ռուսական հեղափոխությունը, երբ տեղափոխվել է Բաքու, որտեղ էլ Աստվածատուրյանը դարձել է Աստվածատուրով: Նորիկը ծնվել է 1947-ին եւ դրոշմահաստոցային (Repousse՛ metal) մետաղագործություն սովորել Գագո անունով մի հայի մոտ աշակերտելով: 1970-90 թվերին կարողացել է իր ընտանիքը պահել հայկական մշակույթի եզակի նմուշներ պատրաստելով: Բայց նրա պատրաստած ավետարանների նախշուն կազմերն ու խաչերը եւ ոսկեղենի տուփերը պետք է հեռու մնային հետապնդող աչքերից:

Խորհրդային Միության փլուզման հետեւանքով, երբ սաստկացան էթնիկական զտումների ցեղասպանական արարքները, Աստվածատուրովին հաջողվում է իր ընտանիքի հետ ապաստան գտնել Մ. Նահագներում: Իր ետին թողնելով ամբողջ ունեցվածքը, նա այնուամենայնիվ, կարողացել է իր հետ տանել իր արվեստին անհրաժեշտ դրոշմիչ մեխերն ու մուրճերը:

«Լավ արվեստագետը պետք է կարողանա իր գրպանում պահել պետքական բոլոր գործիքները», նշել է նա մի հարցազրույցի ժամանակ:

Մ. Նահանգներում նա շարունակել եւ կատարելագործել է իր արվեստը: Նրա ստեղծած նմուշները ոչ միայն առանձնանում են իրենց եզակի տեխնիկայով, այլեւ իմաստային եւ զգացմունքային հագեցվածությամբ: «Տեխնիկան առանց իմաստավորման, առանց հուզականության կենդանություն չի կարող արտահայտել», հավատացած է նա:

Նորիկը մասնակցել է ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդեսների, ֆորումների, ազգային եւ նահանգային փառատոների եւ իր արվեստի գաղտնիքներն է փոխանցել երիտասարդ արվեստագետների:

Արժանացել է Հյուսիսային Դակոտայի արվեստագիտական խորհրդի, ժողովրդական մշակույթի հիմնադրամի եւ Բուշ հիմնարկության մրցանակների ու պատվոգրերի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.