AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017



Տեղադրվել է` 2017-07-20 21:59:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3604, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

4000 ԴՈԼԱՐ ԱՐՑԱԽԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հ. Ծ.

Նյու Յորքի «Յամահա դաշնամուրային սալոնում» հունիսի 14-ին «Ի՞նչ ես արել Արցախի համար» ընդհանուր խորագրի ներքո կայացած բարեգործական համերգի ընթացքում մոտ 4,000 դոլար է հավաքվել Արցախի երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքներ գնելու նպատակով, տեղեկացնում է ՀԲԸՄ-ի լրատվական գրասենյակը:

ՀԲԸՄ-ի կատարողական արվեստի բաժանմունքի կազմակերպած համերգին իրենց մասնակցությունն են բերել մեցոսոպրանո Սոլանժ Մերտինյանը, ջութակահար Սեմի Մերտինյանը եւ կատարողական արվեստի բաժանմունքի տնօրեն, դաշնակահար Հայկ Արսենյանը: Ծրագրում բացի հայկական ստեղծագործություններից հնչել են նաեւ արգենտինյան եւ աֆրո-կուբայական մեղեդիներ ու պարեղանակներ:

Համերգը մաս է կազմել ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնած բարեգործական միջոցառումների շարքին, որը մայիսին մեկնարկել է Բուենոս Այրեսում տեղի ՀԲԸՄ-ի փոխնախագահ Անտոնիո Սարաֆյանի եւ գեղարվեստական ղեկավար, դուդուկահար Գագիկ Գասպարյանի ջանքերով: Համերգներ տեղի են ունեցել արդեն Արգենտինայի 3 քաղաքներում, որոնցից ստացված հասույթով դաշնամուրներ են գնվել երաժշտական 3 դպրոցների համար:

Նախատեսված են համերգներ Սան Պաուլուում հուլիսի 27-ին եւ Երեւանում հառաջիկա սեպտեմբերի 22-ին, ընկերակցությամբ ազգային ժողգործիքների եւ պարի պետական համույթների: Երեւանում համերգային շաբաթի (սեպտ. 18-23) ընթացքում տեղի է ունենալու նաեւ արվեստի գործերի ցուցահանդես Երեւանի քաղաքապետարանում:

Համերգաշարքի նպատակն է Արցախի երաժշտական դպրոցների համար գնել ավելի քան 250 երաժշտական գործիքներ:

«Այս ծրագրին մասնակցելը անձամբ ինձ համար մեծ նշանակություն ունի: Նման համերգները հիշեցնում են մեզ, թե ինչքան բախտավոր պետք է զգանք, որ կարողանում ենք մեր երաժշտությունն ու ջանքերը օգտագործել ավելի լավ դարձնելու համար մեր հասարակությունը, մեր աշխարհը: Համերգները նաեւ որոշակի երախտագիտական արտահայտություններ են ուղղված բոլոր նրանց, ովքեր այսքան ժամանակ վառ են պահել մեր մշակույթը, մեր ինքնությունը», նշել է այս առթիվ Սեմի Մերտինյանը:

Նկար 1. Ձախից աջ` ջութակահար Սեմի Մերտինյան, դաշնակահար Հայկ Արսենյան եւ մեցոսոպրանո Սոլանժ Մերտինյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.