AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 28-07-2017



Տեղադրվել է` 2017-07-27 22:58:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 8796, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հիշել եմ Սասունիկ Թորոսյանին: Գուգլեցի նրա անունն ու տեսա նրա գրածներից բան չկա համացանցում /այդ պահին չկարՙ համացանցում այս թեմայով ի, գրառումը պատճառ դարձավ, որ նրա թոռնիկ Արամ Թորոսյանը զբաղվի իր հանրահայտ պապի հրապարակումները վերստին հանրայնացնելու գործով/: Տխրեցի:"Աշխարհում ոչ մի բան այնպես իր տեղում չէ, ինչպես ցորենի հատիկն իր շեղջում", ասում էր Սասունիկը, բայց համացանցում նրա շեղջն այդ պահին դատարկ գտա: Ու էլի այնպիսի շարան-շարան մտքեր էր մարգարտի պես շարում նա իր ջղուտ, խիտ, լիքն ու միաժամանակ բանաստեղծորեն շյուղած ակնարկներում, պատմվածքներում ու վիպակներում: Բայց այսօր այդ մասին չեմ ուզում պատմել: Նրա եւ իմ ճանապարհին հանդիպած տաղանդավոր ուրիշ մարդկանց մասին մի օր գրելու եմ մեկ-մեկ: Համենայնդեպս` երազում եմ այդ մասին: Սասունիկին հիշելու առիթն այլ է. այն , որ բոլորիս ինչ- որ պահի մեկը հրում է առաջ: Ու ամեն մեկս տասնյակ ուրիշներին ենք հրում առաջ` սա է բնության ու բնականի կարգը, անկախ շնորհակալություն ասել հասցնողներից կամ մարդկային անշնորհակալությունից: Սասունիկին կարելի է իմ լրագրողական մուտքի կնքահայրը համարել:

Երբ ես ընդամենն երկու ակնարկ էի գրել դեռ ու պրակտիկա էի անցնում այն ժամանակ մոդայիկ մի թերթում, Սասունիկ Թորոսյանը, որ այդ թերթում բաժնի վարիչ էր, անունս Դեղձանիկ էր դրել: Մենք այգի ունեինք, ու ես հետս մի հինգ-վեց շատ մեծ դեղձ էի ունենում անպայման պրակտիկայի գնալիս, որ հաճույքով հյուրասիրում էի: Միայն Սասունիկի միտքը կարող էր դեղձից Դեղձանիկ դուրս բերել: Ահա հենց նա, երրորդ կուրսի ուսանողիս առաջին երկու ակնարկի մեջ ինչ- որ մի պեծ էր տեսել, ու , ոչ այս կողմ, ոչ այն կողմ` մի օր հանձնարարեց գրել աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանի, նրա քվազարների ու գերխիտ նյութերի վերաբերյալ ուսումնասիրությունների մասին: Դավիթ Սեդրակյանի հետ հանդիպումն այն աշխարհի դուռը բացելու երեւույթն եղավ, որն ինձ ընդմիշտ կապեց իմ հոբբիներից մեկին` տիեզերքի մասին նոր տեսությունների ընթերցմանը, հիմա էլ ֆիլմերի դիտմանը: Ես որքան կարողացա` արեցի իմ գործը. Դավիթ Սեդրակյանը, գիտության այդ հսկան` հասարակ, պարզ /հանճարեղը միշտ պարզ է/ մարդ էր, եւ ինձ կարողացավ տանել գերխիտ աստղերի խորհրդավոր աշխարհը: Հրապարակման վերնագիրն էլ եմ մոռացել, գրածս մտքերն էլ: Հիշում եմ, որ երբ ձեռագիրը տարա խմբագրություն, Սասունիկը կարդաց ու ոգեւորված ծեծեց խմբագրի դուռը. «Մեր Դեղձանիկը մի հրաշալի հոդված է բերել», ասաց: «Դեղձանիկն ո՞վ է», զարմացած հարցրեց խմբագիրը: Սասունիկ Թորոսյանը ինձ տարավ խմբագրի մոտ ու ներկայացրեց: Այդ օրը ես հասկացա, որ Սասունիկ Թորոսյանը ստանձնեց իմ անուն-ազգանունի պատասխանատվությունը, ու շատ տարիներ ես այդ բանը չմոռացա...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.