AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 59. ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂ ԹԻԹԵՌԻ ԹԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ ԹԻԹԵՂԻՑ ԷՐ, ՄՅՈՒՍԸՙ ԹԵՐԹԻՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 29-09-2017



Տեղադրվել է` 2017-09-28 21:52:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 3456, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԼԷՊԱՀԱՅ ԳԼԱՆՆԵՐԸ ՉԼՌԵՑԻՆ

Յակոբ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Ժողովուրդի մը գլխուն երբ պատուհաս մը հասնի, նախ անակնկալը կը ցնցէ, տագնապի, ահուսարսափի մթնոլորտ մը կը ստեղծէ, որ երբ շարունակուի, այս անգամ տագնապը դիմակայելու եւ ահուսարսափի մթնոլորտը փարատելու համար հակազդեցութեան միջոցներ ձեռք կ՛առնուին, ընկճուածութենէ ու լճացումէ դուրս գալու համար վերազարթնումի աշխատանքներ կը տարուին, մինչեւ որ սեւ ամպերը հեռանան ու խաղաղութիւնը վերահաստատուի:

Այս էր կացութիւնը Հալէպի մէջ եօթնամեայ պատերազմի շրջանին եւ այսպէս ալ դեռ կը շարունալուի: Եկեղեցական թէ աշխարհիկ հայկական բոլոր կազմակերպութիւնները այսպէս վարուեցան ու գործեցին, իւրաքանչիւրը իր սեփական պայմաններէն ելլելով: Հրթիռակոծումներու եւ պայթումներու մահասփիւռ իրավիճակին մէջ, հալէպահայերը հոսանքն ի վեր թիավարել սկսան: Միութենական բեմերը թափուր չմնացին ու մշակութային, թատերական, յոբելանական, սկաուտական եւ այլ ձեռնարկներ սրահներ բերնէ- բերան լեցնող հանդիսատես ունեցան:

Այս բոլորին կողքին, եւ որ զարմանք յառաջացուց, հալէպահայ տպարաններու գլանները չդադրեցան դառնալէ, ելեկտրական հոսանքի բացակայութեանՙ ելեկտրածին սարքեր կը գործէին, բաւական դժուարութեամբ վառելանիւթ կ՛ապահովուէր անոնց համար, իսկ տպագրական թուղթի ու մելանի սղութեան պարագան կրկնապատիկ դժուար կը դարձնէր հարցը:

Ի՞նչն էր մղիչ ոյժը, որ այդ ծանրածանր պայմաններուն մէջ տպարանները բանէին գիրք ու թերթ տպելով: Ի՞նչ էր անհրաժեշտութիւնը գրականութիւն տպելու, երբ քաղաքը կը տառապէր տարրական բաներու պակասէն:

Ասիկա հասկնալը դժուար է հայու ոգին չճանչցողին եւ պատերազմ չտեսածներուն համար: Պատերազմի արհաւիրքը դիմակայելու եւ անոր ազդեցութիւնը նուազեցնելու եւ մարդոց ոգեկանին թափ տալու, վերապրումի՛ բնազդն էր ու կամքը:

Երբեմնի տպարաններով հարուստ Հալէպի մէջ մնացեր էին «Արեւելք» ու «Ոսկետառ» տպարանները եւ «Կիլիկիա» հրատարակչատունը:

Ահաւասիկ թէ ինչ պտուղներ տուին անոնք սուրիական պատերազմի այս 6 երկար տարիներուն:

ՏՊԱՐԱՆ «ԱՐԵՒԵԼՔԻ» ՄԷՋ ՏՊՈՒԱԾ ԳԻՐՔԵՐՈՒ ՑԱՆԿ 2011-էն 2015-ի սկիզբը

- «Ապրիլ Խոկալով», Ս. Քիլէճեան-Եթերեան, 2011

- «Քեսապի Շուկան», Ստեփան Փանոսեան, 2011

- «Ստեղծագործութիւն եւ Ոչ Բանաստեղծութիւն», Ս.Փանոսեան, 2011

- «Երկաթագործի Մը Երկաթ Չեղած Բաներու Մասին Գրածներ», Ս. Փանոսեան, 2011

- «Ծիլեր», Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարանի պարբերաթերթ. 2011

- «Հայ Ծերանոցի Տեղեկատու», 2011

- Ազգ, Հայկազեան Վարժարանի «Աշխատանք» Պարբերաթերթ, 2011

- «Գանձասար Բացառիկ», 2011

- Բերիոյ Թեմի «Օշական» շաբաթական թերթիկի հաւաքածոյ, 2011

- «Նշոյլ Հրճուանքի», Արամ Քէթէնճեան. 2011, 2012

- «Երկնային Մանանան» (Հայ Առաք. Եկղց. Հոգ. Եղբ.)., 2012

- «Ծիածան», Ճեմարանի Աշակերտական Պարբերաթերթ, 2012

- Ա.Ք.Ե. Ճեմարանի Տեղեկատու, 2011-2012

- «Գանձասար» բացառիկ, 2012

- Հայաստանի մէջ արաբական-իսլամական դրամներու հատումը... Թարգմ. Բժ. Ալ. Քէշիշեան, 2012

- Կիլիկեան Հայաստանը եւ անոր կապերը Միջին Արեւելքի երկիրներուն հետ, 1226-1455, Թարգմ. Բժ. Ալ. Քեշիշեան, 2012

- Հայկական Կիլիկիա եւ իր կապերը Մ. Արեւելքի արաբական երկիրներուն հետ, 1226-1145. Թարգմ. Բժ. Ալ. Քէշիշեան, 2012

- «Բոլորիս Հոգեւոր Հայրը», Յովհաննէս Ճորճի Մարտիկեան, 2012, 2013

- «Գունաւոր Նիւթեր», Սալբի Քիլէճեան-Եթերեան, 2013

- «Խառնակ Օրեր Հալէպի ՄԷջ», Թ. Թորանեան, 2013

- «Հայ Մօր Տարի» (Գրքոյկ) Ս.Օ.Խաչ Շրջ. Վարչութիւն, 2013, 2014

- «Տեսանկիւն», Սալբի Քիլէճեան-Եթերեան, 2014

«Գանձասար» Ապրիլեան բացառիկ, 2015

«Գանձասար» շաբաթաթերթի հերթական լոյս ընծայումը կանոնաւոր կերպով շարունակուեցաւ առանց ընդմիջումի:

ՏՊԱՐԱՆ «ՈՍԿԵՏԱՌ»

- Հաֆէզ, Գազէլներ, Թարգմ. Ազատ Մաթեան, 2012

- Արմինէս, Թ. Թորանեան, 2012

- Մի դատէք, Էյմէն Ուահիտ, թարգ. Պեթթի Նագգաշեան, 2013

- Պարզուած հաւատք, Վեր. Բժ. Սերոբ Ե Ալինա Մկրտիչեան, 2013

- Ուրֆայի Ասեղնագործութիւն, Հրազդան Թոքմաջեան, (Հր. ԲՀԹ), 2014

- Մթնշաղի Աստղեր, Նուպար Նալպանտեան, 2015

- Նարեկ, Մատեան Ողբերգութեան, (Հր. Բերիոյ Հայոց Թեմ), 2015

- Նարեկ, Մատեան ողբերգութեան, (Հր. Սուրբ Գրոց Ընկերակցութեան), 2015

- Յուշամատեան Հայ Աւետ. Էմմանուէլ Եկեղեցւոյ, 2015

- Դեգերումներ Հայ գիրի եւ պատմութեան գետեզրին, Լեոն Շառոյեան, 2016

- «Հայեացք» պարբերաթերթ (ՀԲԸՄ), 2012-2017 -8 թիւ

«ԿԻԼԻԿԻԱ» ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆ, 2011-2012

- Անլռելի Զանգակատուն, Պ. Սեւակ

- Սիրոյ Մատեան, խմ. Մաթիկ Էպլիղաթեան

- Գիգորը, Յ. Թումանեան (Արեւմտ. Վերապատմեց Զ. Խրախունի)

- Ամենուն Տարեցոյցը, Թէոդիկ, ԺԸ տարի, 1924, (Խմբ. Լեւոն Շառոյեան)

- Ամենուն Տարեցոյցը, Թէոդիկ, ԺԹ տարի, 1925, (Խմբ. Լեւոն Շառոյեան)

- Քեսապ, Խոհագիրներ Իմ Մանկութենէս, Զուարթ Քէշիշեան

- Յուշեր եւ վկայութիւններ, Մեթր Գ. Էպլիղաթեան, (Մաթիկ Էպլիղաթեան)

- Դիւցազնական Ուրֆան եւ իր Հայորդիները, Արամ Սահակեան

- Ֆրետերիք Նանսէն, Ֆելիքս Բախչինեան

Ասոնց կողքին հրատարակած են նաեւ օրացոյցներ եւ մանկական դաստիարակչական կրթական խաղերու կազմածներ:

Վերոյիշեալ ցանկերը յստակ կերպով պատկերացումը կու տան իրականացուած գրատպագրական աշխատանքին, անոր ետին կանգնած հեղինակներուն, խմբագիրներուն, հրատարակիչներուն եւ անպայմանՙ ընթերցողներուն:

Այո՛, «Ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլ բանիւ... Հայոց»:

նկար

Հալեպի հայկական թաղամասերից մեկը ռմբակոծումից հետո

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.