AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 29-09-2017



Տեղադրվել է` 2017-09-28 21:52:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 3499, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐՓԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Հ. Ծ.

Ծրագրերն արդեն ընթացքի մեջ են հանդիսավորապես նշելու նոյեմբերի 3-5-ը ԱՐՓԱ միջազգային կինոփառատոնի 20-ամյակը, որն անցկացվելու է Լոս Անջելեսի պատմականՙ «Եգիպտական» կինոթատրոնում: Երեք օրերի ընթացքում ցուցադրվելու են լիամետրաժ եւ փաստավավերական ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից: Բացման օրը ներկայացվելու է ֆրանսիական «Դալիդա» ֆիլմըՙ նվիրված Եգիպտոսում ծնված ճանաչված երգչուհուն, ով ողբերգականորեն վախճանվեց 1987-ին Փարիզում, 130 միլիոն սկավառակ վաճառելուց հետո: Ֆիլմի ռեժիսորն է Լիզա Ազուելոսը, պրոդյուսերներից մեկըՙ Վիվիեն Ասլանյանը: Հատուկ ուշադրության արժանի ֆիլմերի թվում են «Սըրվայվլ Փիքչերզի» «Intent to Destroy» (կործանելու մտադրություն) եւ ֆրանս-լիբանանյան համատեղ արտադրության «The Traveller» (Ճանապարհորդը) կինոնկարները: Առաջինը Ջո Բերլինգերի ֆիլմն է, որը «Խոստումը» (The Promise) կինոնկարի հետքերով քննարկում է Հայոց ցեղասպանության ժխտողականության թեման: Երկրորդը պատմում է Լիբանանի գյուղերից մեկում աշխարհի շուրջ ճանապարհորդելու երազանքներով տարված Ադնանի զարմանալի արկածների մասին:

Կինոփառատոնի օրերին պատվավոր կոչումների արժանանալու թվում են լինելու իռլանդացի սցենարիստ եւ ռեժիսոր Թերրի Ջորջը, հետմահուՙ Քրիս Քորնելըՙ «The Promise» ֆիլմի նույնանուն երգի հեղինակն ու կատարողը, դերասան Կարլ Ուեթըրզը («Ուրախ Ջիլմորը», «Փոքրիկ Նիքին», «Դենին եւ կապույտ ծովը» ֆիլմերից) եւ Ալեքսանդր Դինելարիզը («Թիկնապահը» եւ Գլորիա Էսթեֆանին նվիրված «On Your Feet» երաժշտական պիեսի հեղինակը):

Որպես անկախ կինոփառատոներից ամենահներից մեկը` ԱՐՓԱ-ն միշտ ձգտել է կամուրջ հանդիսանալ տեղական, միջազգային եւ հայկական կինոնկարների միջեւ եւ հաջողությամբ առաջ է տարել իր այդ առաքելությունը: Ավելի քան 150 անհատներ, քսան տարիների ընթացքում արժանացել են պատվավոր մրցանակների իրենց ստեղծագործական աշխատանքների համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.