AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 21:51:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 2829, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈԼԻՎՈՒԴԻՑ ՄԻ ԱՍՏՂՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

Երեւանյան ազդագրերը տեւական ժամանակ տեղեկացնում էին, որ Հայաստան է գալու հոլիվուդյան աստղ, դերասան, կինոռեժիսոր Ջոն Մալկովիչը եւ ելույթ է ունենալու Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ: Տրամաբանական հարց էր առաջանումՙ ի՞նչ կապ ունի Ջոն Մալկովիչը Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ: Պարզվեցՙ կապ ունի ու ոչ միայն մեր, այլեւ աշխարհի մի շարք այլ նվագախմբերի, անհատ երաժիշտների հետ, որովհետեւ Ջոն Մալկովիչը գրական-երաժշտական նախագծեր է իրականացնում: Այդպիսի 8 նախագիծ ունի: Դասական երաժշտության ուղեկցությամբ նա ասմունքում է. կարդում է տարբեր ազգերի գրողների ստեղծագործությունները: Հայաստանյան հանդիսատեսի համար Ջոն Մալկովիչը նախատեսել էր արգենտինական գրականությունՙ Էռնեստո Սաբոտայի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից: Երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության փորձ ունի Ջոն Մալկովիչը: Սեուլում եւ Բուենոս Այրեսում Ալֆրեդ Շնիդկեի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ նույն ստեղծագործությունն է կարդացել:

Երիտասարդ տարիներին կիթառ ու դուբա նվագած Ջոն Մալկովիչը հետո իրեն լիովին նվիրել է թատրոնին ու կինոյին, բայց երաժշտությունը, այն էլՙ դասական, նրա համար մնայուն, առանձնահատուկ տեղ է ունեցել: Նախընտրելով կենդանի, մարդկանց աչքի առաջ ստեղծվող արվեստներըՙ նա նախաձեռնել է գրական-երաժշտական երեկոներ ու այդ ծրագրով սկսել ելույթներն աշխարհի տարբեր երկրներում: «Գրականությունն ու երաժշտությունը ներդաշնակվում են, ոչ մեկն է առաջ ընկնում, ոչ մյուսը, ոչ մեկն է շեշտադրվում, ոչ մյուսը: Այստեղ չկա կարեւոր ու երկրորդական»,- ասում է Ջոն Մալկովիչը: Ամենուր նա գրական լավ հումք է փնտրում, խոր ասելիք, հանդիսատեսին մտորելու տեղիք տվող լավ գրականություն:

Կրկնակի օսկարակիր, մի քանի տասնյակ ֆիլմերում նկարահանված, նաեւ որպես կինոռեժիսոր հանդես եկած Ջոն Մալկովիչին հետքրքրում է այն ամենը, ինչն ինքը դեռ չի հասցրել անել, սովորել, տեղեկանալ, զգալ, ապրել: Օրինակՙ նա ծանոթ չէր հայկական մշակույթին: Եռօրյա այցի ընթացքում հնարավորինս ծանոթացավ: Ծանոթացավ նաեւ Գրիգոր Նարեկացու արվեստի հետ, ու իր երեկոյի ընթացքում որպես անակնկալՙ ընթերցեց Նարեկացի:

Ջոն Մալկովիչը եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում: Լսել էր Հայոց ցեղասպանության մասին, բայց մեր թանգարանում ոչ միայն տեսավ, այլեւ զգաց այն ցավը, որ հարյուր տարի մեզ հետ տանում ենք: Զգաց ու արտահայտվեց. «Ինձ համար շատ դժվար է խոսել, երբ սեփական աչքերով տեսա, թե ինչ տառապանքի միջով են անցել մարդիկ, որոնց այդ տառապանքն անհիմն պատճառով է բաժին հասել: Ես շոկի մեջ եմ. ինչպե՞ս կարող է մարդը մարդու հանդեպ այդքան դաժան լինել, չխնայել ոչ կանանց, ոչ երեխաներին ու ծերերին: Սա դաս է բոլորիս համար ու կոչՙ պայքարել հետագա ցեղասպանությունների դեմ, պայքարել խաղաղության համար»:

Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում նա գրեց. «Ցավոտ դաս. Ջոն Մալկովիչ»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 13-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.