AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017



Տեղադրվել է` 2017-10-20 14:19:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 3010, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՎԵԴ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՇՎԵԴԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՄԱԳՆՈՒՍ ԼՅՈՒՆԳԳՐԵՆ, Շվեդերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում այժմ ծովանկարիչ Իվան Այվազովսկու աշխատանքների մեծարժեք ցուցահանդեսն էՙ նրա ծննդյան 200-ամյակի առթիվ։ Նկարիչն ունեցել է հայ ծնողներ, սակայն գործել է Ռուսաստանում: Նրա բեղմնավորությունը փոքր-ինչ անպատկերացնելի է: Իրենից հետո նա թողել է ավելի քան 7000 գեղանկար:

Այվազովսկին սերտ կապեր է ունեցել Ղրիմի հետ. սեւծովյան այդ տարածաշրջանը նրա կրկնվող մոտիվն էր, այդ իսկ պատճառով մեր օրերում ցուցահանդեսում մեծ չափի անդրադարձ կա այդ թեմային:

Այվազովսկու կյանքում եղել է մի շվեդական առնչություն, ահա այսպիսին: 1881-ին հայ լեզվաբան Նորայր Բյուզանդացին Փարիզում ամուսնացել է շվեդական հրեուհի Սելմա Յակոբսոնի հետ, որն այնտեղ ուսանում էր լուսանկարչություն: Ամուսինները որոշում են հաստատվել Ստոկհոլմում: Սելման նախ իր ստուդիան բացել է Դրոթնինգսգաթանում, այնուհետեւՙ Ֆրեդսգաթանում: Նա զբաղվում էր դիմանկարչությամբ - ժողովրդի կյանքը լուսանկարչությամբ փաստագրելով: Միեւնույն ժամանակ նա աջակցում էր Նորայրի աշխատանքներին: 1884-ին Բյուզանդացին կարողացավ կնոջ ֆինանսավորմամբ հրատարակել մի հրաշալի ֆրանսերեն-հայերեն բառարան, որն այսօր համարվում է ռահվիրայական աշխատանք։

1887 թվականին ամուսնական զույգը Իվան Այվազովսկուն հրավիրել է Շվեդիա: Նկարիչը շրջեց Եվրոպայում, ցուցադրեց եւ վաճառեց իր արվեստըՙ թույլ չտալով, որ տարագիր հայ մշակույթը նահանջ ապրի: Նրա ցուցահանդեսը Ստոկհոլմում մեծ հաջողություն ունեցավ: Ստացած եկամուտներից Նորայրը կարողացավ սկսել մի աշխույժ հայկական մշակութային հանդեսիՙ «Քննասերի» հրատարակությունը:

Սելման, իհարկե, լուսանկարեց Այվազովսկուն: Ինքըՙ նկարիչը, նստեց «Գրանդ հոթելի» պատշգամբում, ամառային մթնշաղի մեջ եւ նկարեց Թագավորական պալատը: Սրա հետ սերտ առնչություն ունի այն փաստը, որ Սելմայի եղբայրըՙ ճարտարապետ Էռնստ Յակոբսոնը, եղել է պալատի գործերի կառավարիչ։

1899-ին Սելման մահացավ ընդամենը 58 տարեկանում: Նորայրը տեղափոխվեց Վենետիկ: 1915 թվականին թուրքերի իրականացրած հայերի ցեղասպանությունը կոտրեց նրան եւ զրկեց կամքից: Իրենց ընտանեկան հարստությունըՙ 125 000 շվեդական կրոն (այն ժամանակվա համարՙ մեծ գումար) նա կտակեց «Ֆրեդրիկա Բրեմեր» ընկերությանը, որի ակտիվ անդամ էր եղել Սելման: Լեգենդար լեզվաբանի ձեռագրերն իրենց վերջնական հանգրվանը գտան Գյոթեբորգի համալսարանի գրադարանում:

Նկար 1. Հովհաննես Այվազովսկի

Նկար 2. Սելմա Յակոբսոն

Նկար 3. Նորայր Բյուզանդացի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.