AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 21:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2764, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԻԵՍՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅՈՒՄ

Հ. Ծ.

Առաջիկա նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 10-ը Սան Ֆրանցիսկոյի Պոտրերո թատերաբեմում տեղի է ունենալու «ReOrient 2017» թատերական կարճ պիեսների երկամյա հերթական փառատոնը, որին մասնակցելու են դերասաններ եւ թատերական խմբեր Հայաստանից, Իրաքից, Իրանից, Լիբանանից, Պաղեստինից, Թունիսից, Թուրքիայից, Ճապոնիայից, Անգլիայից եւ Ամերիկայից:

«Golden Thread Productions-ը» առաջին ամերիկյան թատերական ընկերությունն է, որ Մերձավոր Արեւելքի խնդիրներին առնչվող պիեսներ է բեմադրում: Այս տարվա փառատոնի շրջանակներում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, առաջին անգամ «Golden Thread-ը» համագործակցել է Ամերիկայի դրամատուրգների եւ գրական գործերի պատասխանատուների հետ, որոնք արհեստավարժ գրաքննադատների խումբ են ուղարկել ուղղություն տալու պիեսների բովանդակությանն ու ներկայացման զարգացումներին: Փառատոնի ընթացքում յոթ նոր էկլեկտիկ առաջնախաղեր են ներկայացվելու, որոնց թվում են Բեթի Շամիեյի, Է.Հ. Բենեդիկտի եւ Թորանժ Եղիազարյանի պիեսները: Ընդհանուր առմամբ 14 երկրներից 79 պիես է ներկայացվել ժյուրիի ընտրությանը: Փառատոնին մասնակցող նորահայտ դրամատուրգների թվում է Սեւան Գրինը:

Թորանժ Եղիազարյանը հիմնադիր գեղարվեստական ղեկավարներից է «Golden Thread (ոսկե թել) Productions-ի», որին աջակցում են Սան Ֆրանցիսկոյի Արվեստների հանձնախումբը, Ուոլտեր եւ Էլիզ Հաաս հիմնադրամը, պետհամալսարանը եւ Բարքլիի Կալիֆոռնա համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնը:

Նկար 1. Թորանժ Եղիազարյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.