AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 21:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2754, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷԳՈՅԱՆԸ ԲԵՄԱԴՐՈՒՄ Է ԴԺՎԱՐԱԳՈՒՅՆ «ՅԵՆՈՒՖԱ» ՕՊԵՐԱՆ

Հ.Ծ.

Վիկտորիայում (Կանադա) Թիմոթի Վեռնոնի 1979-ին հիմնած «Pacific Opera» ընկերությունն իր նոր տարեշրջանը «Ռոյալ» թատրոնում սկսել է չեխ կոմպոզիտոր, բանահավաք, խմբավար եւ թատերական քննադատ Լեոշ Յանաչեկի (1854-1928) դժվարագույն ու սարսափազդու համարվող «Յենուֆա» (կամ «Նրա խորթ աղջիկը») օպերայի բեմադրությամբ, տեղեկացնում է տեղի «Times Colonist» պարբերականը: Սցենարիստ Գաբրիելա Պրեիսովայի ստեղծագործության հիման վրա Յանաչեկի օպերայի վերածված տարբերակը բեմադրելու համար Վեռնոնը հրավիրել է մրցանակակիր ռեժիսոր Ատոմ Էգոյանին , ով 113-ամյա օպերան դարձրել է ժամանակակից: «Դա յուրատեսակ քննություն է վախճանված հարազատների հարաբերությունների, որոնց ուրվականները տարօրինակ ձեւով հետապնդում են ողջերին: Օպերայի երկու ուժեղ բնավորության տեր կանանցից մեկը եկեղեցու հավատարիմ եւ ազդեցիկ անդամներից է, որը սակայն ունի մութ անցյալ: Իր ժամանակինՙ 1904-ին բավական վիճելի բեմադրություն էր: Այդպիսին է նաեւ այսօր», նշել է Էգոյանը, որ Վեռնոնին լավ է ճանաչում եւ վաղուց է երազել համագործակցել նրա հետ:

Օպերան բեմադրվելու է, ըստ հաղորդագրության, չեխերենով (էկրաններին անգլերեն ենթատեքստերով) չնայած դերասաններից ոչ մեկը չի խոսում այդ լեզվով: «Guardian» թերթը «ռմբադիմացկուն» է բնութագրել բեմադրությունը: Էգոյանի առաջին նախասիրությունը եղել է թատրոնը: Նաեւ օպերան: 1996-ին նա բեմադրել է Կանադայի Օպերային ընկերության «Սալոմեն», որը հաջողությամբ է պսակվել: Դրան հետեւել է Վագների «Die Walkure»-ն Հարավային Կարոլինայի «Սպոլետո» փառատոնի համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.