AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 17:07:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2556, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 85-ԱՄՅԱԿԸ ԿԱՐՆԵԳԻ ՀՈԼՈՒՄ

Հ.Ծ.

Նոյեմբերի 3-ին ՀԲԸՄիության 9-րդ կատարողական արվեստագետների համերգը կայացել է հռչակավոր Կարնեգի Հոլումՙ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության կազմավորման 85-ամյակին: Նյու Յորքի ՀԲԸՄ-ի «Հատուկ միջոցառումների հանձնախմբի» կազմակերպած այս համերգի ժամանակ հանգանակվել է ավելի քան 50 հազար դոլար, որը կծախսվի կատարողական արվեստի նախաձեռնությունները իրականացնելու նպատակով:

Համերգին, ըստ ստացված հաղորդագրության, մասնակցել են կատարողական արվեստի բնագավառում կրթաթոշակի արժանացած երիտասարդներ Հայաստանից, Լիբանանից, Շվեյցարիայից եւ Մ. Նահանգներից: Նրանց թվում են եղել Պերճ Քարազյանը (տենոր), Վահան Մարտիրոսյանը (խմբավար, դաշնակահար), Թամար Իսկենյանը (շվի, ֆլեյտա), Լուսինե Հարությունյանը (ջութակ), Անի Կարապետյանը (ջութակ), Ալբերտ Նյուբերին (դաշնամուր), Էդուարդ Պողոսյանը (թավջութակ), Մեթյու Թեյլորը (պար): Նրանք ուսանողներ են կամ արդեն շրջանավարտներ հետեւյալ հաստատություններից. Լոզանի երաժշտության բարձրագույն կրթօջախից, Երեւանի կոնսերվատորիայից, Լոնդոնի Ռոյալ Ակադեմիայից, Նյու Յորքի Ման երաժշտանոցից, Ֆիլադելֆիայի Քըրթիս ինստիտուտից եւ Նյու Յորքի Ջուլիարդ կրթօջախից:

Ծրագրում հնչել են արեւմտաեվրոպական (Բեթհովեն, Շոպեն, Շուման եւ այլն) եւ հայկական (Տիգրանյան, Միրզոյան, Սաթյան) երաժշտական ստեղծագործություններ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.