AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 08-12-2017



ԼՐԱՔԱՂ

Տեղադրվել է` 2017-12-07 23:02:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2742, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

340 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԹՄՄ-ԻՆ ՆՈՒԲԱՐ ՊԵՐՊԵՐՅԱՆԻ ԿՏԱԿԸ

Հ. Ծ.

Մեկ տարի առաջ հետ կարճատեւ հիվանդության Բոստոնում վախճանված վաստակավոր հրապարակագիր եւ գաղափարապաշտ ազգային գործիչ դոկտ. Նուբար Պերպերյանի կտակի տնօրինությունը 340 հազար դոլար է հատկացնել Թեքեյան մշակութային միությանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: ԹՄՄ-ի կենտրոնական վարչությունը որոշել է հիմնել «Դոկտ. Նուբար Պերպերյան Թրասթը», իրականացնելու համար նրա կտակում նշված ցանկությունները, այդ թվում նրա հայերեն հոդվածների եւ խմբագրականների հրատարակությունը մի հատորում:

Կտակված գումարի տարեկան տոկոսներն էլ հատկացվելու են կրթաթոշակներ շնորհելու Մ. Նահանգներում, Ֆրանսիայում, Եգիպտոսում կամ Հայաստանում ծնված այն համալսարանական ուսանողներին, որոնք միջազգային իրավունք կամ քաղաքագիտություն մասնագիտությամբ սովորում են մագիստրատուրայում:

Երկրների նշումը պայմանավորված է իր անցած ուղու փուլերով: Դոկտ. Պերպերյանը ծնվել էր Կահիրեում 1922-ին: Հայեցի կրթությունը Նուբարյան վարժարանում ստանալուց հետո, հաճախել է ֆրանսիական լիսե, որտեղից ստացել էր փաստաբանի վկայական: Ապա ուսումը շարունակել էր Փարիզի պետական համալսարանում եւ ստացել իրավաբանության դոկտորի վկայական 1947-ին: Որպես հմուտ հրապարակագիր ստանձնել էր ՌԱԿ-ի գրեթե բոլոր գլխավոր օրգանների խմբագրի պաշտոնը, սկսած Փարիզի «Ապագայ» թերթից (1947-ին), այնուհետեւ Կահիրեի «Արեւ» օրաթերթից (1948-1958) մինչեւ Ամերիկա տեղափոխվելը եւ «Նոր օր» (1958-1960) եւ «Պայքար» (1961-1982) պարբերականները: Հավանաբար իր թափառական կյանքի հետեւանքով էլ նա չէր կարողացել ընտանիք կազմել: Իր ընտանիքը ազգն ու հայրենիքն էին:

Անդամակցել էր Ռամկավար Ազատական կուսակցությանը եւ ՀԲԸՄիությանը: Նաեւ հիմնադիրներից է եղել Մ. Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային միության, որի դիվանի ատենադպիրի պաշտոնը ձեռնհասորեն վարել էր մինչեւ իր մահվան օրըՙ 2016-ի նոյեմբերի 23-ը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 08-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.