AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 122. ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 02:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2603, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՋԱԶԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆԸ

Հ. Ծ.

«Նյու Յորք Թայմսը» տեղեկացնում է, որ 98 տարեկանում Մանհաթենի իր տանը վախճանվել է սկավառակների ձայնագրությունների պրոդյուսեր եւ տաղանդներ հայտնաբերող ջազի լեգենդար հովանավոր Ջորջ Ավագյանը, որը կարեւոր դեր է խաղացել Մայլզ Դեյվիսի, Դեյվ Բրուբեկի, Քիթ Ջարեթի եւ Բոբ Նյուհարտի կարիերաներում:

Դեռ քոլեջում սովորելու տարիներին նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ, նպաստել ժողովրդականացնելու սկավառակների արտադրությունը: Կազմակերպել ջազային սկավառակների վերաթողարկմանըՙ պահպանելու համար Լուի Արմսթրոնգի ժառանգությունը: Նա նաեւ Էդիթ Փիաֆին ներկայացրել է ամերիկացի հանդիսատեսին:

Ջորջ Մեսրոպ Ավագյանը ծնվել էր 1919-ի մարտի 15-ին Արմավիրում: Նրա ծննդից անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվում է Մ. Նահանգներ: Եղբայրըՙ Արամը դառնում է ֆիլմերի ռեժիսոր եւ մոնտաժող: «Եյլ» համալսարանի երկրորդ կուրսում նա արդեն ջազային ստեղծագործությունների քննադատ է դարձել եւ համոզել «Դեկա Ռեկորդս» ընկերությանը ձայնագրելու կիթառահար Էդի Կոնդոնի եւ այլոց ստեղծագործությունները: 1940-ին նա աշխատանքի է անցնում «Կոլումբիա» ձայնագրման ստուդիայում եւ կազմում Արմսթրոնգի, Էլինգտոնի, Բեսի Սմիթի եւ ուրիշների ստեղծագործությունների անթոլոգիաները: 1959-62 թվերին աշխատել է «Ուորներ Բրադերզի» նորաստեղծ ձայնագրման ստուդիայում, ապա միացել է «RCA Victor Records» ընկերությանը:

Ամուսնացած էր ջութակահար Անահիտ Աճեմյանիՙ լարային կվարտետի հիմնադրի հետ, ով վախճանվեց անցյալ տարի: 2014-ին նրանք հասցրել էին իրենց արխիվը նվիրել Նյու Յորքի հանրային գրադարանի կատարողական արվեստի Լինկոլն կենտրոնին: Ձեռք բերած նվաճումների համար 2009-ին եւ 2010-ին պարգեւատրվել էր Ձայնագրման արվեստի ազգային ակադեմիայի կողմից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.