AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017



ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-12-15 02:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 7827, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Ցաքուցրիվ մտքեր

Դեկտեմբերի 4-ին լրացավ հայազգի ամերիկյան մեծահռչակ բեմադրիչ եւ գրող Ռուբեն Մամուլյանի մահվան 30-ամյակը:

Նրա գրական ժառանգության մեջ կան բազմաթիվ մեքենագիր անտիպ էջեր, որ ընդգրկում են տարբեր նշանավոր մարդկանց, բայց մեծ մասամբՙ սեփական աֆորիզմներն ու մտքերը, որոնցից շատերը խմբավորված են «Ցաքուցրիվ մտքեր» խորագրի ներքո: Դրանք գրվել են հիմնականում 1960-1975 թթ.: Այդ էջերի մի ստվար քանակություն մեզ տրամադրել է կինոգետ Սվետլանա Գուլյանը: Դրանցից որոշ նմուշներ թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:


- Արվեստագետի երկու տեսակ կաՙ ովքեր ստեղծում են նախադեպեր եւ ովքեր հետեւում են դրան (աստիճանաբար նախադեպը դարձնելով ավանդույթ):

- Հեռատեսիլն ու էկրանը կոշտացնում են մեզ եւ կյանքը: Ուղեղների լվացում (սադիզմ, պոռնկագրություն, ոչ խորը զգացմունքներ):

- Հեռատեսիլը լեցուն է ԿԵՂԾ ԾԻԾԱՂՈՎ: Անկեղծ ծիծաղը, ինչպես անկեղծ ժպիտը, որ գալիս է սրտից, չքացել են հեռատեսիլից ու մեր կյանքից:

- Հեռատեսիլն աղբի առատության եղջյուր է:

- ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ գիտելիքի եւ հավատի միությունն է:

- Առավելագույն ազդեցության հասնելը նվազագույն միջոցներովՙ ճշմարիտ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ նշան է:

- Պետք է գիտակցել, որ այսօրվա ԿԱՂՆՈՒ մեջ ապրում է ապագա կաղնին:

- ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ առանց բարոյականության կստեղծի մղձավանջ:

- Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսին կլինի ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ: Ես դեռ չգիտեմ: Ես այնքան երկար սովորեցի լինել երիտասարդ, որ հիմա շատ ուշ է փոխվելու համար:

- Եկեք խլացնենք ռազմական շեփորները եւ մեղմորեն խոսենք քաղցր, մեղեդային ջութակներով:

- Ղեկավարի մեծագույն առավելությունը ապագայի զգացողությունն է:

- Կյանքը դարձրել են էժան գինի. խմի՛ր արագՙ ծարավը հագեցնելու համար, փոխանակ լիներ կոնյակ, որ համը տեսնեիր:

- Տեխնիկները վտանգավոր մարդիկ են, որովհետեւ նրանց աշխատանքը բաց չէ հանրային քննադատության համար:

- Հարաբերականությունը: Երկու ժամը գեղեցիկ աղջկա հետ թվում է երկու րոպե: Երկու րոպեն տաք վառարանի վրա թվում է երկու ժամ:

- Հարգի՛ր մարդու տիտղոսը, հիացի՛ր նրա տաղանդով, բայց կուռք մի՛ դարձրու նրան:

- Բոլոր լավ արվեստագետները համեստ են: Բայց նրանց համեստությունը ոչ թե ուրիշ մարդկանց հանդեպ է, այլ իրենց արվեստի կամ այն գաղափարի, որը նրանք բարձր են համարում իրենցից: Դա այն տեսակի համեստությունն է, որն ընդունում է տիեզերքի մեծ առեղծվածները եւ մարդու իմացության սահմանափակությունը: Որքան իմաստուն է մարդը, այնքան հեշտությամբ է նա հայտնաբերում, որ կան ավելի ու ավելի շատ բաներ, որոնք ինքը չգիտի: Չիմացության գիտակցումն իմաստության մաս է կազմում:

- Մենք պիտի հասունանանք ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ, բայց կենդանի պահենք մեր միջի ՄԱՆԿԱՆԸ:

- Չնայած որոշ ճշմարտություններ հարաբերական են, որոշ ճշմարտություններ բացարձակ են:

- Աղոթքներին միշտ պատասխան տրվում է, եւ հաճախակի պատասխանը ՈՉ-ն է:

- Պոռնկագրությունը այն է, երբ մարմնին վերաբերվում են որպես մաքուր սեռական գործիքիՙ զուրկ հոգեւոր բովանդակությունից:

- Ստրադիվարիուսը ոչ երաժշտի ձեռքին սարսափելի հնչյուններ կարձակի:

- Պահպանողականները մարդիկ են, որոնք ոչ մի բան չեն անի առաջին անգամ:

- Ինչն եմ ամենից շատ ատումՙ ՁԱՆՁՐՈՒՅԹԸ, այնպես որ սովորաբար վանում եմ այն:

- Լավ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ կազմված է հետաքրքրական պատասխաններից, բայց հետաքրքրական պատասխաններ կարող են լինել միայն հետաքրքրական հարցերից:

- Առաջին բանը, որ պիտի սովորել, այն է, որ ՍՈՎՈՐԵԼԸ հաճույք է:

- Մեծ ջութակահարը կարիք ունի նվագել կատարյալ գործիք, Ստրադիվարիուսՙ արտահայտելու համար իր վարպետությունը: Դերասանի գործիքը նրա մարմինն է, ուստիեւ իրենից է կախվածՙ փորձելու դարձնել այն Ստրադիվարիուս:

- Բնության ամեն մի դրսեւորման մեջ ես տեսնում եմ ՌԻԹՄՙ աստղերի շարժումից մինչեւ մարդու սրտի տրոփյունը:

- ԵՐԱԶՆԵՐԻ իրականությունը շատ ավելի ուժգին է, քան կյանքի իրականությունը:

- ՈՉՆՉԱՑՆԵԼՆ այնքան հեշտ է: Բոլորը կարող են ոչնչացնել, բայց քչերը կարող են կառուցել եւ ստեղծել:

- ԿՐՈՆԸ արվեստ է:

- Կարծում եմ, որ ՄԱՐԴԸ կղզի է: Անգամ ամենասերտ հարաբերություններում նա հիմնականում մեկուսացված է, մենակ:

- ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆԸ պատճառ է դառնում որոշ ամենավատ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ոչ մեկի թույլատրված չէ հարվածել ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ: Իսկ ինչո՞ւ ենք դա թույլատրում գրքերին, թատրոնին եւ կինոյին:

- ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ կարող են ԽԱՂԱԼ ԿՅԱՆՔՈՒՄ, բայց միայն պրոֆեսիոնալները կարող են խաղալ բեմում եւ էկրանին:

- Երբ կատուն մռռում է ձերքերիդ վրա, ամեն ինչ լավ է այս աշխարհում, ամբողջ երկրագունդը խաղաղության մեջ է:

- ՖԻԼՄԵՐԸ հանդիսականների համար են, ոչ կինոբեմադրիչների:

- Մենք կորցնում ենք մեր բնազդը ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ հանդեպ:

- ԱՐՎԵՍՏԸ ԿՅԱՆՔԻ քննադատությունն է:

- ԱՐՎԵՍՏԸ Կյանքի համար:

- ԱՐՎԵՍՏԻ նպատակը երազներն իրականություն դարձնելն է:

- ԱՐՎԵՍՏԻ նպատակը աշխարհը բարելավելն է:

- Արվեստի ամեն գործ ենթադրում է մի կյանք, որն անկախ է այն ստեղծողից:

- Մեծ արվեստը չի հետեւում, այն առաջնորդում է:

- Արվեստն ուղերձ էՙ արտահայտված գեղեցկության միջոցով:

- Սեքսը որքան ֆիզիկական, նույնքան էլ մտավոր է, ուստիեւ կապ չունի տարիքի հետ:

- Ինձ համար «սիրի՛ր հարեւանիդ» խոսքում պետք է խիստ պարզաբանում մտցնել. «հարեւանների» մեջ են մտնում նաեւ կենդանիները, ծառերը, քարերըՙ ամեն ինչ, որ ապրում է:

- Գիտությունն անսիրտ է: Պարադոքսալ կերպով դա թե՛ նրա արժանիքն է, թե՛ մեղքը:

- ՄԱՀԸ. վերջին մեծ արկածը, դուռ դեպի... լավ, կտեսնենք:

Նախաբանը եւ թարգմանությունն անգլերենիցՙ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.