AZG Daily #1, 12-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 22-12-2017



Տեղադրվել է` 2017-12-21 18:56:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 7678, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՈՒ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿ ԿԱՆԱԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ

Կանադաբնակ սերբ գրող Ռադոմիր Բատուրանը տաս տարի է հրատարակում է «People Say»/«Լյուդի գովորե» («Մարդիկ ասում են») գրական-մշակութային հանդեսը Օնտարիոյի կառավարության եւ Սերբիայի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, երկու տարբերակովՙ անգլերեն եւ սերբերեն: Հանդեսի այս տարվաՙ դեկտեմբերյան համարի (թիվ 31-32) անգլերեն տարբերակում լույս են տեսել նաեւ նմուշներ բելգրադաբնակ բանաստեղծուհի եւ թարգմանչուհի Անուշ Բալայանի բանաստեղծություններից եւ անցյալ տարի մեզնից հեռացած հայրենի գրագիտուհի Էլդա Գրինի «Ձեռքերը» պատմվածքըՙ բելգրադաբնակ, այժմ հանգուցյալ Գոհար Հարությունյան-Սեկուլիչի թարգմանությամբ (այն նախապես լույս է տեսել 2010-ին, Երեւանում հրատարակված Էլդա Գրինի «Ձեռքերը» պատմվածքի բազմալեզու հրատարակություններն ամփոփող հատորում): Հանդեսի անգլերեն տարբերակում Անուշ Բալայանի բանաստեղծությունները լույս են տեսել խմբագրիՙ Ռադոմիր Բատուրանի թարգմանությամբ, իսկ Էլդա Գրինից առաջին անգամ անգլերենով ներկայացվել է երկու պատմվածքՙ «Մետաքսե աշունը» (թարգմանիչՙ Արծվի Բախչինյան ) եւ «Ճիչը» (թարգմանիչՙ Սյուզի Սահակյան , Շվեյցարիա):

Ավելացնենք նաեւ, որ Ռադոմիր Բատուրանը վերջերս հանդես է եկել «Կուստոս Մեզեզիա» ծավալուն վեպով, որտեղ երբեմնի թագավորական ընտանիքի որոշ անդամներ Բյուզանդիայի, Բալկանների, Օսմանյան կայսրության եւ Ռուսիայի պատմական բոլոր կարեւոր պահերին հանդես են գալիս որպես իրադարձությունների մասնակիցներ կամ վկաներ: Գրքում անդրադարձ կա նաեւ հայ ժողովրդի ճակատագրին, եւ ներկայումս այն թարգմանվում է հայերեն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 22-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.