AZG Daily #6, 16-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 26-01-2018



Տեղադրվել է` 2018-01-25 22:39:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1508, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՎՈՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԸՙ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում հունվարի 19-ին կայացել է հոգաբարձուների նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ միաձայն քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը : Նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է:

Բացի այդ, միաձայն քվեարկությամբ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը :

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգը:

Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր է նշանակվել մարտի 6-ը:

Ըստ մամուլի տեղեկություններին, Մատենադարանի տնօրենի պաշտոնի հավանական թեկնածուն տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանն է: Նա եղել է Մատենադարանի գիտական քարտուղարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 26-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.