AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 02-02-2018



Տեղադրվել է` 2018-02-01 22:07:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1579, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԻՐՈ ՁԱՅՆԱՆԻՇՆԵՐ»ՙ ՍԲ. ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐԸ

Հ.Ծ.

Փետրվարի 14-ին Սբ. Վալենտինի օրվա առթիվ Պրովիդենսի (ԱՄՆ) «Ռոուդ Այլենդ քոլեջի» կատարողական արվեստի Նազարյան կենտրոնում երկու համերգ է տեղի ունենալու, որի ընթացքում հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն եւ անգլերեն լեզուներով հնչելու են ռոմանտիկ երգեր, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: «Սիրո ձայնանիշներ» ընդհանուր խորագրի ներքո ելույթ են ունենալու աշխարհահռչակ տենոր, Մետրոպոլիտեն օպերայի աստղ Եղիշե Մանուչարյանը , մրցանակակիր սոպրանո Վիկտորիա Ավետիսյանը եւ ճանաչված դաշնակահարուհի Ջուդիթ Լին Ստիլմանը :

Եղիշե Մանուչարյանը ելույթներ է ունեցել Մետրոպոլիտենում, Նյու Յորք Սիթի օպերայում եւ Կառնեգի հոլում:

Վիկտորիա Ավետիսյանը Կարամուրի միջազգային երաժշտական փառատոնի եւ Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում ունեցած փառավոր ելույթների համար պարգեւատրվել է «Տարվա երիտասարդ վոկալ արվեստագետի» մրցանակով: Իսկ Ջուդիթ Ստիլմանն իր Հայոց ցեղասպանությանը նվիրված «Երբ երաժշտությունը լռեց» էպիկական ստեղծագործությամբ գլխավոր մրցանակներ է վաստակել միջազգային 4 կինոփառատոներում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 02-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.