AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 16-02-2018



Տեղադրվել է` 2018-02-15 22:29:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2362, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇՆԱՆ ՄԵԿ ԱՄԻՍԸՙ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏՈՎ ՀԱԳԵՑԱԾ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ժամանակակից արվեստի միջազգային բիենալեների Հայաստանը հաճախ է մասնակցում: Աշնանը մեր երկիրն ինքը կդառնա ժամանակակից արվեստի տարբեր ժանրերի ցուցադրման հարթակ: Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ը Երեւանում կներկայացվեն աշխարհի շուրջ 150 արվեստագետների ստեղծագործություններ: Հայաստանի եւ Իտալիայի մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ աշնանային մեկամսյակը նվիրված կլինի ժամանակակից արվեստին: Իտալացի գործընկերների աջակցությամբ Հայաստանում կներկայացվեն ոչ միայն իտալացի, այլեւ աշխարհի մի քանի տասնյակ երկրների արվեստագետների ստեղծագործություններ: Չկա տարիքային ու ժանրային սահմանափակում: Հայաստանի մշակույթի նախարարույթյունը մարտի 1-ից մինչեւ ապրիլի 30-ն ընդունելու է մասնակցության հայտեր բոլոր երկրներից: Այսկերպ փորձ է արվելու անց կացնել ժամանակակից արվեստի նոր մտածողության ու մոտեցումների երեւանյան ստուգատես:

Մեր արվեստաբանները հույս ունեն, որ «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» ցուցադրությանը ակտիվորեն կմասնակցեն նաեւ Սփյուռքի ստեղծագործողները: Ցուցահանդես-փառատոնն անց է կացվում առաջին անգամ: Հայաստանում ժամանակակից արվեստին նվիրված այսչափ ծավալուն ծրագիր դեռ չի իրականացվել: Սա փորձ էՙ համադրելու տարբեր երկրների ստեղծագործական պոտենցիալը, ժամանակակից արվեստում նոր գաղափարների ու մոտեցումների արտահայտչամիջոցները, նաեւ հասկանալու, թե այս ասպարեզում ինչ հնարավորություն եւ ունակություններ ունենք մենք:

Ցուցահանդեսի կազմակերպիչները ոճային, ժանրային, թեմատիկ որեւէ սահմանափակում չեն դրել. լայնածավալ ծրագիրը կընդգրկի կերպարվեստի բոլոր տեսակներըՙ գեղանկարչություն, գրաֆիկա, էստամպ, քանդակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի յուրատիպ նմուշներ, գեղարվեստական լուսանկարչություն, կոնցեպտուալ արվեստ: Ցուցահանդեսը կուղեկցվի մշակութային տարբեր միջոցառումներով, կհրատարակվի ալբոմ-պատկերագիրք: Ցուցահանդես-փառատոնի հիմքում ընկած են բազմաժանրությունն ու մշակութային տարբեր մտածողությունների գաղափարային բազամազանությունը: Այն կխթանի ոչ միայն հայ-իտալական կապերի ամրապնդմանը, այլեւ կնպաստի համաշխարհային ժամանակակից արվեստի հանրահռչակմանը Հայաստանում եւ Հայաստանի մշակույթի ճանաչմանը օտարազգի արվեստագետների կողմից:

Փառատոնը կանցկացվի մի քանի հարթակներումՙ Հայաստանի նկարիչների միությունում, օպերային թատրոնում, «Գաֆեսճյան» եւ «Հայարտ» արվեստի կենտրոններում: Փակումը նախատեսված է Գյումրիում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 16-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.