AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 16-02-2018



Տեղադրվել է` 2018-02-15 22:29:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1667, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Այսօր, փետրվարի 16-ին, ժամը 18:00-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կկայանա «Դադիվանք. Վերածնված հրաշալիք» պատկերագրքի շնորհանդեսը: Բարձրակարգ պատկերազարդումներով օժտված գրքում տեղ գտած հոդվածները հայերեն, անգլերեն եւ ռուսերեն են: Այն հրատարակել է «Վիկտորիա» հիմնադրամը, որը նախաձեռնել է հայկական որմնանկարներին նվիրված նախագիծ, եւ նշված գիրքը առաջին քայլն է այս ծրագրի:

Գիրքն սկսվում է «Վիկտորիա» հիմնադրամի տնօրեն Գայանե Գեւորգյանի խոսքով եւ Հայ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանի օրհնության գրով: Այնուհետեւ ընթերցողը կծանոթանա Դադիվանքի ստեղծման պատմությանը, որը եղել է հոգեւոր եւ մշակութային շփումների կենտրոն, իր վարած մշակութային գործունեությամբ հայտնի Արզու Խաթուն իշխանուհու նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ կառուցված Դադիվանքի զարդ հանդիսացող Սբ. Կաթողիկե եկեղեցու կառուցման եւ վերջինիս երկու պատերին պատկերված որմնանկարների ստեղծման պատմության մասինՙ համեմված հայ արվեստի եւ հատկապես որմնանկարչության մեջ տարածում չգտած Սբ. Նիկողայոս Սքանչելագործի հայրապետական իշխանություն ստանալու դրվագի ստեծման մասին տեղեկություններով եւ արվեստաբանական վերլուծությամբՙ ներկայացված պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթեւոսյանի եւ արվեստաբան Ավետ Ավետիսյանի կողմից: Գրքի վերջին հոդվածը նվիրված է վերջերս ավարտված վերականգնողական աշխատանքներին, որոնք իրականացրել են որմնանկարների վերականգնողներ Պաոլո Արա Զարյանը եւ Քրիստին Լամուրեն : Հենց վերջիններս ընթերցողին են ներկայացնում այս դժվար աշխատանքի մանրամասները, որից հետո միայն հնարավոր եղավ ներկայացնել հանրությամբ այս զույգ որմնանկարները իրենց ողջ խորհրդավորությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 16-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.